Jan 08 2020 11:09
Banovsha Shahaliyeva
Views: 362

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների ընտանիքներին: «Մենք խորին ցավակցություն ենք հայտնում  զոհվածների ընտանիքներին և մեր աջակցությունն ու  համերաշխությունն  ենք հայտնում  Ավստրալիայի ժողովրդին, երկրի պատմության մեջ վատագույն անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջներին ու կամավորականներին», - ասվում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ի միկրոբլոգում: Ավստրալիայում անտառային հրդեհները բռնկվել են 2019 թվականի նոյեմբերին: Հրդեհների մարման աշխատանքներում ներգրավվել են շուրջ 3 հազար զինծառայողներ: Վերջին տվյալների համաձայն, հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 24-ի, ոչնչացել է առնվազն 350 կոալա,  ավերվել է ավելի քան 1200 տուն: Բնական աղետի հետևանքների վերացման համար Ավստրալիայի իշխանությունները շուրջ 1,4  միլիարդ դոլար կհատկացնեն:


Create Account



Log In Your Account