Jan 11 2020 12:57
Gulyaz Shirinova
Views: 294

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Անուշ Շիբոյանը եկել էր   կառավարության շենքի դիմաց ։ «Ա1+»-ի հետ զրույցում  նա ասել է, որ որպես հաշմանդամի ծնող և «Հայէլեկտրոգորածարան»-ի  մոտ 29 տարվա նախկին աշխատող՝ 1997-ին բնակարան է ստացել պետությունից։ Սակայն բնակարանի տանիքը 2000 թվականից ի վեր քարուքանդ վիճակում է, հատակը նույնպես վնասված է։

«Կռիսները մեզ ուտում են, տունը ջուր ա լցվում, չեմ կարողանում տունս պահել»,- ասել է  նա։  Քաղաքացին նշել է, որ դիմել է պատկան մարմիններին թե՛ նախկին իշխանությունների օրոք, թե՛ ներկայիս, սակայն որևէ քայլ չի կատարվել՝ խնդիրների լուծման ուղղությամբ։ Անուշ Շիբոյանը ասել է, որ 58 հազար դրամ թոշակ է ստանում, իսկ հաշմանդամ դուստրը մոտ մեկ տարի է, ինչ թոշակ է ստանում, այն կազմում է 25 հազար դրամ։

«Ինչո՞վ ես սարքեմ։ Առաջվա առողջությունը չունեմ։ Ստեղից-ընդեղից փետ եմ բերում, որ ես իմ էրեխու հետ ապրեմ»,- նշել է  Անուշ Շիբոյանը։


Create Account



Log In Your Account