Jan 13 2020 12:54
Banovsha Shahaliyeva
Views: 340

Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունը դուրս է գալիս «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակներից: Ինչպես նշում են ԶԼՄ-ները՝ այս մասին ընդգծել է  Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Կեստուտիս Յանկաուսկասը: Նա նշել է, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև առկա են ոչ այնքան  մասշտաբային, սակայն բավականին կարևոր   նախագծեր: Խոսելով «Հարավային գազային միջանցք» նախագծի մասին Յանկաուսկասը հավելել է, որ նա ֆիզիկապես կմիացնի Ադրբեջանը և ԵՄ-ն:  «Սա շատ նշանակալից նախագիծ է, որը փոխադարձ շահութաբեր է Ադրբեջանի և ԵՄ-ի համար: Այս նախագիծը Ադրբեջանի համար  խոստանում է կանխագուշակելի և կայուն եկամուտներ՝ եվրոպացի պատվիրատուներից, իսկ Եվրամիության համար՝ մատակարարման նոր երթուղի, որը կհանգեցնի  դիվերսիֆիկացիայի և մեծ ընտրության, և այսպիսով սպառողների համար մեծ մրցունակության  ու մատչելի  գների»,-ասել է նա: Յանկաուսկասը հիշեցրել է, որ 2019 թվականին թուրք-հունական սահմանին բացվել են Անդրանատոլիական (TANAP),  և Անդրադրիատիկ (TAP) գազատարները: «Մենք ակնկալում ենք, որ  2020 թվականին TAP-ի շինարարությունը  լիովին կավարտվի: 2020 թվականը խորհրդանշում է «Հարավային գազային միջանցքի» միայն սկիզբը: Հունաստան-Բուլղարիա  Ինտերկոններկտոր (IGB) նախագծի հետ մեր էներգետիկ համագործակցության հետագա ամրապնդման և Արևմտյան Բալկանյան գազատարի հնարավոր ընդլայնման հեռանկարներ կան: Ավելի մեծ պահանջարկ կլինի «Հարավային գազային միջանցք»-ով փոխադրումների ավելացման, որոնք  կարելի է ստանալ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղակայված հանքավայրերից և  հնարավոր է նաև Թուրքմենստանից», - ասել է  նա:

Նշենք, որ «Հարավային գազային միջանցք»-ը ենթադրում է խողովակաշարային ենթակառուցվածքի ստեղծումը՝ «Շահդենիզ-2» հանքավայրի  շրջանակներում արդյունահանվող գազի՝ Թուրքիայի միջոցով Եվրոպա փոխադրելու համար: Նախագծի հիմնական բաղադրիչներն են հանդիսանում՝  «Շահդենիզ-2»-ը,    Հարավկովկասյան խողովակաշարային մայրուղու   ընդլայնումը Բաքու-Վրաստան-Թուրքիայի սահմանում, Անդրանատոլիական (TANAP) գազատարի շինարարությունը՝ Թուրքիայի Արևելյանից մինչև Արևմտյան սահմանը,    և Անդրադրիատիկ (TAP) գազատարի   կառուցումը, որը   Իտալիայի հարավում միացնում է Հունաստանը, Ալբանիան և Ադրիատիկ ծովը:  Ադրբեջանական  գազի մատակարարումը  Եվրոպա ակնկալվում է  2020 թվականի հոկտեմբերին՝ 10 միլիարդ խմ ծավալով:

 


Create Account



Log In Your Account