Jan 13 2020 13:53
Banovsha Shahaliyeva
Views: 348

Հայաստանը իշխանափոխությունից հետո էլ դուրս չեկավ ստեղծված տնտեսական ու սոցիալական ծանր վիճակից: Առաջին անհրաժեշտության մթերքների և ապրանքների թանկացման պատճառով մարդիկ հազիվ են քարշ տալիս իրենց խղճուկ գոյությունը: Ամսե-ամիս, օրեցօր հայաստանցիները գրպանի վրա զգում են տարատեսակ ապրանքի գնաճը։

Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ երկրի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2019 թվականին կազմել է 0.7%: Ըստ կոմիտեի՝ թանկացել էր միրգը, բանջարեղենը, հացաբուլկեղենը, ձավարեղենը, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը: 168.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում գների թանկացմանը.

Տղամարդ .«Ինչ որ չափով էղելա, միրգ, բանջարեղենը թանկացել են»:

Կին . «Ես առել եմ միանգամվա ուտելու քիչ, իհարկե դա իմ վրա բավականին թանկ է նստել»:

Yerevan.Today-ի հետ զրույցում  «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն էլ խոսելով Հայաստանում գյուղատնտեսության զարգացման մասին նշել է. ««Գյուղատնտեսության ապահովագրությունն այսօր չի կարողանում աշխատել, որովհետև բարձր ռիսկային է.

«Ձեր կարծիքով ինչու ապահովագրությունը չի կարողանում գյուղում  աշխատի, քանի դեռ մենք չունենք կայուն հակակարկտային ծառայություն, որը կապահովի գոնե 70 տոկոս  էֆեկտիվություն, մեկը կա հաստագլուխ,  որ փորձում է էդ ապահովագրությունը անընդհատ  անցկացնել: Չի աշխատի էդ ապահովագրությունը»:

Այն ոչ թե ցածր էֆէկտիվ է, այլ թալանչիների համակրագ է: Վերահսկիչ պալատը, նաև ինքը՝ վարչապետը բազմիցս խոսել է թալանի մասին,- ընդգծել է Բերբերյանը:

«Ուր էն էդ մասնագետները դատարկագլուխները, որ էդ գումարները մսխում են: Ծիծաղելի է էլի ուղղակի: Վերահսկիչ պալատը ֆիքսել է էդ թալանը, բայց ոչ մեկի չեն դատում: Մի տգետին փոխարինում են մյուս տգետով: Տգետները մեր կառավարությունում տեղ չունեն: Նրանք սերմացու գողացող մկներ են»:

Խոսելով թանկացումների մասին Հրաչ Բերբերյանը ընդգծել է, որ մսի թանկացում կլինի, անասնակերի պաշարներ չունեն.

«Մսի թանկացում կլինի, որովհետև չունենք էն պաշարները, որ կարողանանք գարնանը հանենք»:

Երկար տարիներ է,  ինչ Հայաստանը ընկղմվել է բազմաթիվ խնդիրների մեջ, երկրում ոչ մի ոլորտում զարգացում չի գրանցվել, գյուղատնտեսությունն էլ խորը անկումային վիճակում է: Երևանի վարած ագրեսիվ և զավթողական  քաղաքականության,  Ադրբեջանի 20 տոկոս տարածքների օկուպացիայի պատճառով այդ երկիրը հայտնվել է մեկուսացման մեջ: Ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը  օրեցօր առաջընթաց է գրանցում բոլոր ոլորտներում ու էլ ավելի է զարգանում ու հզորանում, որպես աշխարհիկ պետություն:

 


Create Account



Log In Your Account