Jan 14 2020 18:00
Banovsha Shahaliyeva
Views: 329

Երջանկությունը մշտական չի լինում, երջանիկ լինում են կյանքի առանձին պահերը: Հարցին, թե արդյոք իրեն երջանիկ է համարում, այսպես է պատասխանում ականավոր ինժեներ-երկրաբան, ակադեմիկոս, Ադրբեջանի Պետնավթընկերության առաջին փոխնախագահ Խոշբախտ Յուսիֆզադեն: Ականավոր գիտնականը, ով մեծ դեր է խաղացել նավթագազային ոլորտի զարգացման գործում, այսօր նշում է իր 90-ամյա հոբելյանը:  

«Ավարտե՞լ ես ինստիտուտը: Այդ օրը դու երջանիկ ես: Նոր հանքավայր ես բացել, ուրեմն երջանիկ ես: Ստորագրեցինք դարի պայմանագիրը՝ Հյուսթոնում անցկացված ծանր բանակցություններից հետո, երջանիկ ես: Ես ել եմ դժբախտություններ տեսել. 2 որդի եմ կորցրել: Միշտ չէ, որ կյանքում ամեն ինչ հարթ է լինում»,-ասել է Ադրբեջանի Պետնավթընկերության առաջին փոխնախագահ Խոշբախտ Յուսիֆզադեն: 

Խոշբախտ Յուսիֆզադեն ծնվել է 1930 թվականի հունվարի 14-ին՝ Բաքվի Փիրշաղի գյուղում: Ստալինյան ռեպրեսիաների տարիներին նա կորցրել է հորը, ապրել է մոր և երկու քույրերի հետ: Դեռ մանկուց նա աչքի էր ընկնում բարձր ինտելեկտով, սովորելու ձգտումով: 1947 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել երկրահետախուզական ֆակուլտետ: Նա իր ողջ կյանքը նվիրել է նավթային հանքավայրերի հետախուզման ու մշակմանը: 

«Նավթային  քարերը առաջին ծովային նավթային հանքավայրն է: Մինչ այդ ծովի ափից 40 կմ հեռավորության վրա ոչ ոք նավթ չէր արդյունահանել: Ես շատ ուրախ եմ այնտեղ լինելու համար: Նավթային քարերում աշխատելը շատ հպարտացուցիչ էր»,-ասել է SOCAR-ի առաջին փոխնախագահ, ակադեմիկոս Խոշբախտ Յուսիֆզադեն:

Խոշբախտ Յուսիֆզադեն 68 տարի աշխատել է նավթային արդյունաբերության ոլորտում: Նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ բացվել է ավելի քան 20 հանքավայր: Դրանք են՝ «Գյունեշլի», «Ազերի», «Չիրագ», «Քյափազ», «Շահդենիզ» և այլն: Այսօր այդ հանքավայրերի հետ են կապված Ադրբեջանի խոշորագույն նավթագազային նախագծերը:  2004 թվականին Խոշբախտ Յուսիֆզադեն նշանակվել է SOCAR-ի փոխնախագահ, արժանացել է մի շարք պետական պարգևների: Հետադարձ հայացք նետելով իր կյանքին՝ ականավոր գիտնականը ասում է, որ հենց աշխատասիրությունն ու նպատակասլացությունն են օգնել նրան ապրել երկար ու երջանիկ կյանք:

 


Create Account



Log In Your Account