Jan 17 2020 13:03
Banovsha Shahaliyeva
Views: 327

Երկար տարիներ Հայաստանի իշխանությունների խաբեության զոհը դարձած սևազգեստ մայրերը կրկին բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին  խաղաղ պայմաններում զոհված իրենց զինվոր որդիների մահվան հանգամանքների արդար քննություն և բացահայտում։ Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում տեղակայված զորամասերից մեկում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝  Իրինա Ղազարյանը, «Ա1+»- հետ զրույցում ասել է, որ իրեն տեղեկացրել են, թե որդու գլխում ուռուցք է եղել, և դրանից է մահացել: Իրինայի խոսքով՝ եթե որդին ուռուցքի հետևանքով է մահացել, ապա պետք է պատկան մարմիններն ուռուցքի առկայության մասին վկայող նկարներ տրամադրեին.

«Շուտով կլինի 2 տարի մատները մատներին չեն խփում: Ես պահանջում եմ լուսանկարները, ուռուցքը ցույց տվեք ես անցնեմ կողքի: Ոչ դատավորը, ոչ քննիչները, նույն ռեժիմնա գնում, նույնն էլ հիմա»:

Օկուպացված ադրբեջանական տարածքներում տեղակայված մեկ այլ զորամասում մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանն էլ  ասել է, որ իր որդուն զորամասում խեղդել, հետո կախել են.

«Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանության հասցնելը:  Ես 8 տարի բողոքել եմ, պահանջել եմ, որ գոնե գրել եք ինքնասպանության հասցնել վարկածը, բա՞ էդ հասցնողներն ո՞ւր են։ Անցյալ տարի նոր որոշեցին, որ ինքնասպանության հասցնողները հայտնաբերվել են, գտել են, որոշել են, որ ինքնասպանության հասցնողը երկու զինվոր է, դրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել, բայց մինչև էսօր չեն գտնում տենց էլ»։

Վարդենիսում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանն էլ  ասել է, որ որդու մահվան նախնական վարկածը եղել է դժբախտ պատահարը, որ որդին մահացել է էլեկտրահարումից։ Նա հավելել է, որ դեռևս չի ապացուցվել որդու ինքնասպանության հանգամանքը.

«Չի կարա լինի տենց բան, որ զինվորը չունենա մահվան պատճառ: Հեղափոխությունից հետո էլ ոչինչ չի արվում»:

Հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած Արման Մուրադյանի մայրը՝ Հերիքնազ Գասպարյանն էլ նշել է, որ  2013 թվականին իրենց հայտնել են, որ որդին ինքնասպանություն է գործել զենքով.

«Զենքի վրա մատնահետք չկա, որ այդ զենքով իմ էրեխեն ինքն իրեն սպանել է։ Իմ ամուսինը զինվորներին հարցրել է, տեսե՞լ եք, որ Արմանն ինքնասպան է եղել», ասել են, որ չեն տեսել՝ մենք տեսել ենք, որ քննիչը զենքը մաքրել է։ Մինչև այսօր այդ քննիչին չենք կարում հաստատենք, որ դու զենքը մաքրել ես»։

Նշենք, որ մոտ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էլ հայկական բանակում տիրող ապօրինությունների, կոռուպցիայի, անբարենպաստ մթնոլորտի արդյունքում մահացության դեպքերը  շարունակվում են:  Տարիներ շարունակ հայկական բանակում կատարվող սպանությունները որակվում են որպես ինքնասպանություններ, և այդ գործերը այդպես էլ չեն բացահայտվում: Քննությունն ու մահացած զինվորների հարազատներն էլ միշտ ապացուցում են, որ  զինվորները ինքնասպան չեն եղել, այլ սպանվել են սեփական սպաների կողմից հարձակումների, ծեծի և ստորացումների հետևանքով: 


Create Account



Log In Your Account