Jan 18 2020 15:08
Banovsha Shahaliyeva
Views: 32

Հայաստանի իշխանությունների հանդեպ դժգոհությունը գնալով խորանում է` ընդգրկելով սոցիալական նորանոր շերտեր: Իշխանությունը կեղծ օրակարգ է ձևավորում, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի կարևորագույն հարցերից: Առաջարկում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իրեն սատանա էլ հռչակի,- Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Առաջարկում եմ Փաշինյանը իրան սատանա էլ հռչակի: ԱԱԾ-ն էլ կգտնի միանգամից հարցը կլուծվի»,-ասել է Արթուր Համբարձումյանը:

Խոսելով Հայաստանի մի շարք ծննդատների փակվելու ու աշխատակիցների բողոքի ակցիաներից՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանի հորդորել է վերականգնել «տատմերների» ինստիտուտը.

«Սա ցինիկ կերպով էդ երեխայից խլել է նրա ունեցած են շանսը, որ էդ երեխան կարող էր դառնալ հասարակության անդամ»:

Դասախոս Արթուր Համբարձումյանն էլ ընդգծել է, որ Հայաստանի առջև այսօր ծառացած են բազում սոցիալական, քաղաքական խնդիրներ, մինչդեռ իշխանությունն ու ընդդիմությունը, բան ու գործ թողած այլ հարցերով են զբաղվում.

«Պետության նկատմամբ հետագայում իր երկար կառավարումը չարիք է, կարող է վատ հետևանքներ ունենալ: Ատելության խոսքը, ներընտանեկան հարաբերություններն են փչանում»:

Միհրդատ Մադաթյանն էլ ավելացրել է, որ  ձերբակալությունների շոուներն այլևս արդյունավետ չեն. «Նիկոլ Փաշինյանը կամ պետք է իրեն ձերբակալի, կամ էլ Աննա Հակոբյանին, որպեսզի էֆեկտիվ շոու լինի».

«Լափաման գաղափարը տվելա Փաշինյանը, ինչի չպիտի լափի»:

«Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանն էլ իր հերթին նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ժողովրդավարությունը վատթարագույն ձևերից մեկն է Հայաստանի կառավարման համար.

«Պետք է հասկանալ, որ ժողովրդավարությունը չէ, որ մեզ կբերի բարօրության, նրանց այդ իրավունքը այլևս չի կարելի տալ»:  

 

 

 


Create Account



Log In Your Account