Jan 18 2020 15:09
Banovsha Shahaliyeva
Views: 35

ՄԱԿ-ին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավարի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակը, որում խոսվում է Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ապօրինի ձերբակալության մասին, հրապարակվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ: Փաստաթղթում արտացոլված են միջազգային մակարդակով արված հայտարարությունները Հայաստանի վարած ագրեսիվ քաղաքականության հետևանքների, ազգային խտրականության վերաբերյալ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում նշված է, որ Դիլգամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը ձերբակալվել են իրենց հարազատների գերեզմաններ այցելության ժամանակ՝ օկուպացիոն ուժերի կողմից: Փաստաթղթում ընդգծվում է, որ հայկական կողմը գերեվարված ադրբեջանցիներին փորձում է ներկայացնել որպես «մարդասպան» և «հանցագործ»: Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին դատել են շինծու մեղադրանքներով՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված անօրինական ռեժիմի դատարանում:

Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին պահում են փակ պայմաններում՝ թույլ չտալով շփվել որևէ մեկի հետ՝ բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամների:

Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված Ասկերովի և Գուլիևի իրավունքների խախտման, նրանց նկատմամբ ցուցաբերվող խտրական վերաբերմունքի պատճառով:


Create Account



Log In Your Account