Jan 21 2020 12:14
Banovsha Shahaliyeva
Views: 315

Նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է “Carlyle Group” ընկերության համահիմնադիր Դեվիդ Ռուբենշտեյնի հետ: Ռուբենշտեյնը բարձր է գնահատել նրա ղեկավարած կառույցի և Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի միջև համագործակցությունը և պետության ղեկավարին տեղեկացրել է այս համագործակցության հետագա ուղղությունների մասին: Հանդիպմանը նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ անցյալ տարի մեր երկրում ոչ նավթային արդյունաբերության ոլորտում 14, իսկ գյուղատնտեսության  ոլորտում 7 տոկոս աճ է գրանցվել: Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ  Ադրբեջանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել  ներդրումների համար:  Նշվել է, որ լայն հնարավորություններ կան Ադրբեջանի և ֆինանսների կառավարման ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկը հանդիսացող “Carlyle Group –ի միջև համագործակցության զարգացման համար:


Create Account



Log In Your Account