Jan 24 2020 14:01
Banovsha Shahaliyeva
Views: 319

Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացվող բանակցությունները թույլ կտան Ադրբեջանին հասնել դրական արդյունքների բազմաթիվ ոլորտներում: Նման կարծիքին են  արտասահմանցի  փորձագետները:

«Ադրբեջանի տնտեսությունն անխզելիորեն   կապված է ոչ միայն Եվրոպայի, այլև Ռուսաստանի հետ: «ԼՈՒԿՈՅԼ» ընկերության հետ պայմանագրեր են կնքվել նոր նավթային հանքավայրերի մշակման շուրջ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը դառնում է Թուրքիա և ԵՄ գազ արտահանող երկիր: Դա կարևոր է այն առումով, որ մենք, Ռուսաստանը և Ադրբեջանը,  որպես միմյանց հետ պատմականորեն և տնտեսապես անխզելիորեն կապված երկրներ, հետագայում ևս կարող ենք կառուցել ընդհանուր հետագիծ, այդ թվում  գազի տնտեսություն ԵՄ-ի հետ»,-ասել է Միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անտոն Բրեդիխինը:

Նավթագազային  շուկայում Ադրբեջանի կարգավիճակի բարձրացումը մեծ հետաքրքրություն է առաջացրել խոշոր  խաղացողների շրջանում: Դավոսի ֆորումի շրջանակներում քննարկվել են  մի շարք հեռանկարային նախագծեր:

«Մենք տեսնում ենք, թե որ  մակարդակի հանդիպումներ են  անցկացվել  այնտեղ:   Ֆորումի շրջանակներում  աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել  ՎՏԲ բանկի խորհրդի նախագահի, «Carlsberg Group»-ի նախագահի, Cisco ընկերության ներկայացուցիչների հետ:  Նրանք բոլորն էլ անդրազգային կորպորացիայի, միջազգային բանկերի, ներդրումային հիմնադրամների խոշոր խաղացողներ են:  Նրանք ուզում են  համագործակցել Ադրբեջանի հետ, իսկ  դրանք, սովորաբար   ռազմավարական նախագծեր են»,-նշել է միջազգային փորձագետ (ՈՒկրաինա) Սերգեյ Սլոբոդչուկը:

Տարածաշրջանում Ադրբեջանի առաջնորդությունը  կամրապնդվի նաև երկրում Համաշխարհային տնտեսական ֆորումի տարածաշրջանային կենտրոնի բացմամբ:

«Ադրբեջանում տնտեսական հանձնաժողովի գրասենյակի բացումը ցույց է տալիս, որ ապագայում Բաքուն կարող է դառնալ նոր Դավոս: Մի վայր, որտեղ տարբեր երկրները, տարբեր առաջնորդները կհամաձայնվեն հետագա տնտեսական գործողությունների շուրջ, սակայն արդեն ազգային ձևաչափով»,-ասել է Միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անտոն Բրեդիխինը:

«Այն փաստը,   որ Բաքուն ներդրողների համար նման կարգավիճակ ստացավ, մեծ նշանակություն ունի: Դա հուսալիություն, կայունություն, ճանաչում և հարգանք է: Ադրբեջանի հանդեպ նման  վերաբերմունքն այլ բնույթ կկրի: Կարծում եմ, որ կարգավիճակի մակադակն, անկասկած կօգնի ներդրողների ներգրավմանը»,-ասել է քաղաքագետ (ԱՄՆ) Գրեգ Վայները:

Փորձագետները կարևոր են համարում նաև Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունը, որ ռուսական գազը TANAP ենթակառուցվածքի միջոցով կարող է հասնել եվրոպական երկրներ: Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են սերտորեն համագործակցել մեկ  տանդեմում,  որպես գազի մատակարարներ, վստահ է ռուսաստանցի  վերլուծաբան Ստանիսլավ Պրիտչինը:

«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը վերջերս ավարտեց իր թուրքական հոսք նախագիծը, որը ռուսական ենթակառուցվածքները միացնում է թուրքականի հետ: Հետագա մատակարարումները  կարող են իրականացվել այն խողովակաշարերով, որոնք նախատեսվում է կառուցել Բուլղարիայում և Սերբիայում, ինչպես նաև այն նախագծերով որոնք իրականացնում է Ադրբեջանը: Այստեղ, իհարկե, շահերն  ակնհայտ են բոլորի համար: Առաջին հերթին, Ադրբեջանի և «Հարավային գազային միջանցք» նախագծի շինարարության   կոնսորցիումի մասնակիցների համար դա հնարավորություն է, մասնավորապես,  ծրագրի շինարարության փուլում արտաքին մատակարարի ներգրավման գործում,  որը  կբարելավի  նախագծի ֆինանսական վիճակը և թույլ կտա ավելի արագ մարել նախագծի ծախսերը»,-ասել է վերլուծաբան   Ստանիսլավ  Պրիտչինը:  

Դավոսի ֆորումին Ադրբեջանի բարձր մակարդակով մասնակցությունը հանդիսանում է    երկրի գլոբալ ներկայացվելը:


Create Account



Log In Your Account