Jan 24 2020 14:11
Banovsha Shahaliyeva
Views: 306

Երկար տարիներ Հայաստանի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական աճը այսօր էլ չի գրանցվում,  գործազրկությունն  ու աղքատությունն էլ դարձել են ազգային աղետ: Արագ ընթացքով աճում է  նաև վերջին տարիներին արդեն իսկ ահագնացած  պետական պարտքը, որն արդեն ռեկորդային չափերի է հասել: 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։ Սա ներառում է երկրի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքը։ Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8 %-ով։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալները,- գրում է hetq.am-ը: Պետական պարտքի գերակշիռ մասը Կառավարության պարտքն է, որը 2019 թվականի վերջի դրությամբ կազմել 6 մլրդ 835 մլն դոլար։ Տարվա ընթացքում այն աճել է 462.4 մլն դոլարով կամ 7.2 %-ով։ Սրա կազմում ինչպես ներքին պարտքն է, այնպես էլ արտաքին։ Կառավարության արտաքին պարտքը 5 մլրդ 300 մլն դոլար է Իսկ ներքին պարտքը 1 մլրդ 534 մլն դոլար է, որը տարվա ընթացքում ավելացել է 148.3 մլն դոլարով կամ 10.7 %-ով։ Այսինքն՝ ներքին պարտքն ավելի արագ է աճել, քան արտաքինը։ Դրամով հաշվարկած ընդհանուր պետական պարտքը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 513 մլրդ դրամ, որից մոտ 3 տրլն 279 մլրդ դրամը Կառավարության պարտքն է, իսկ 234.7 մլրդ դրամը՝ Կենտրոնական բանկի պարտքը։  Պարտքի աճին զուգահեռ՝ Հայաստանն ամեն տարի ավելացնում է բյուջեից պարտքի տոկոսներին տրամադրվող գումարները։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին այդ գումարները կազմել են 139 մլրդ դրամ, 2017-ին ՝ 122.1 մլրդ դրամ։ Իսկ արդեն 2020-ի համար նախատեսված է վճարել շուրջ 170 մլրդ դրամ,- գրում է hetq.am-ը:

«Հրապարակ» թերթն  էլ գրում է. «Հայաստանը մտել է ցնցումների, անկանխատեսելի իրադարձությունների, անորոշության, անկառավարելիության մի շրջան. Առաջին հայացքից միմյանց հետ ի՞նչ կապ ունեն սպանդանոցների դեմ բողոքի ալիքը, ծննդատների փակման դեմ պայքարը։   Երկրի հասարակությանը պատել է վտանգի, անապահովության, տագնապի մի զգացում, որը թույլ չի տալիս վստահ լինել վաղվա օրվա, երեխաներիդ ապագայի, երկրիդ հեռանկարի հարցում։ Դրանց մեջ ամփոփված է այն փնթի ու թափթփված կառավարումը, որին հանձնված է  երկիրն արդեն մոտ 2 տարի։ Դա այն պղտոր հայելին է, որի մեջ ամեն օր նայում են հասարակությունն ու իշխանությունը՝ չունենալով որևէ ծրագիր ու տեսլական։ Վերջապես, գուցե սրանք վերևից եկող այն ազդակներն են, որ զգուշացնում են ավելի մեծ վտանգների ու այսպես ապրելու անթույլատրելիության մասին։ Գուցե սա ահազանգ է, որը, ցավոք, տեղ չի հասնում: Մի շաբաթից ավելի բողոքի ակցիաներին չարձագանքելը վկա-յում է, որ կառավարությունը չուներ հոդաբաշխ լուծում՝ գերա-դասվեց ցուցարարներին հեռացնել մայրաքաղաքից: Օրինաչափ է դառնում, որ որևէ հարցի լուծում չունեցող իշխանությունը շատ արագ իր և ընդվզող ժողովրդի արանքում կանգնեցնում է ոստի-կանական շղթան: Սպանդանոցների պատճառով ծագած պատմությունը վկայում է՝ երկրում իրավիճակ է փոխվել՝ հպարտ հայերն այլևս պոպու-լիզմով կերակրվելուն դեմ են ու կոնկրետ քայլեր են ուզում կա-ռավարությունից՝ պատրաստ են կառավարության դեմ պայքարել այն քայլերով, որով իրենք իշխանության են բերել ՔՊ-ին: Անօրինականը օրինական դարձնելու օրինակը տվել է վարչապետը, ու հիմա ՀՀ շարքային քաղաքացիները հարց լուծելու միակ ելք են տեսնում ամբողջ երկրում միջպետական ճանապարհները փակելը, երբ բարեհաջող վտարվեցին մայրաքաղաքից,- եզրափակում է «Հրապարակ» թերթը:

 


Create Account



Log In Your Account