Jan 27 2020 17:39
Banovsha Shahaliyeva
Views: 296

Ամեն տարի հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օր: Սա մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկն է: Գետտո, մերձավորների մահը, համակենտրոնացման ճամբար և փախուստ: Այս ամենը վերապրել է Պյոտր Լեզնիկը: Այդ ծանր օրերից հետո նա հանգիստ կյանք գտավ Բաքվում: Առաջին անգամ Լեզնիկը կրակոցներ լսեց ուկրաինական Խմելնիկ քաղաքում, երբ 14 տարեկան էր:     

«Ամենուր հիվանդություններ և սով է տիրել: Հունվարի 9-ին գերմանացիները սկսել են խուզարկել տները՝ հրեա պատանիներին և տղամարդկանց ձերբակալելու համար: Պապիս մայրը նրան թաքցրել է նկուղում, սակայն, ցավոք, 3 օր անց նացիստները հայտնաբերել են նրան և այլ հրեա պատանիների: Նրանց ծեծել են ընտանիքի անդամների աչքերի առաջ և տարել ոստիկանություն»,-ասել է Պյոտր Լեզնիկի թոռը Թիմուր Լեզնիկը:  

 Որոշ ժամանակ անց Պյոտր Լեզնիկը հայտնվել է համակենտրոնացման ճամբարում: Մի քանի շաբաթից նրան հաջողվել է փախչել այդտեղից: Բանակում ծառայելուց հետո Պյոտր Լեզնիկը դարձավ բաքվեցի: Մերձավորները հիշում են, որ նա երբեք չի զղջացել ադրբեջանցի ծառայակցին լսելու և Բաքու տեղափոխվելու համար: Այստեղ նա ավելի քան 25 տարի աշխատել է նավթավերամշակման գործարանում:  

Այս օրը կարևոր է հիշել «Սադըգաշվիլի» մականունով ադրբեջանցի հետախույզ Համզա Սադըխովի սխրանքը, որի անդամակցած հետախույզների խումբը Ստալինգրադի մերձակայքում գերի վերցրեց Հիտլերի մերձավոր զինակիցներից գեներալ Ռոդենբուրգին: Նրան անվանում էին «Կենսաբանական ռումբի» հայրը: Սադըխովի քաջության շնորհիվ ոչնչացումից փրկվեցին հրեաների 10-յակ ընտանիքներ:   

«Հայրս նացիստների դեմ կռվել է ոչ միայն Ստալինգրադում, այլև ուկրաինական ճակատում:  Վերջերս այցելեցի Վոլգոգրադ և հանդիպեցի Վորոշիլովի շրջանի հրեական համայնքի հետ: Նրանք ինձ ջերմորեն ընդունեցին և հայտնեցին, որ հորս և նրա նման քաջարի հերոսների շնորհիվ է, որ այսօր հանգիստ ապրում են: Շուտով Վոլգոգրադում նրա անունը շնորհվելու է հրեական դպրոցին»,-նշել է Համզա Սադըխովի որդին Ֆիրդովսի Սադըխովը:   

Պատերազմի հերոս, գնդապետ, հետախույզ Համզա Սադըխովը վախճանվել է 49 տարեկան հասակում՝ իր հարազատ Աղդամի շրջանում: Հայկական օկուպացիայից հետո հայ վանդալների կողմից ավերվել է նաև Համզա Սադըխովի գերեզմանը:   

«Մարդկանց սպանում էին, որովհետև նրանք հրեա ժողովրդի ներկայացուցիչներ էին: Ցավոք, միակ պատճառը հենց դա էր: Ադրբեջանը նույնպես նման ցեղասպանություն է վերապրել: Դա Խոջալուն է, երբ մեկ գիշերվա ընթացքում սպանվեց 613 խաղաղ բնակիչ՝ կանայք և երեխաներ: Նման ողբերգությունները չպետք է կրկնվեն»,-ասել է Ադրբեջանի լեռնային հրեաների համայնքի ղեկավար Միլիխ Եվդաևը:   


Create Account



Log In Your Account