Jan 30 2020 13:34
Banovsha Shahaliyeva
Views: 293

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևին: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, կողմերը գոհունակություն են հայտնել կապերի զարգացումից, ընդգծել են տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը: Պետությունների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության հետ կապված  հարցերը: Նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ Ֆրանսիայի նախագահին է ներկայացրել՝ հակամարտության կարգավորման հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

 


Create Account



Log In Your Account