Jan 31 2020 11:49
Banovsha Shahaliyeva
Views: 342

Շահավետ աշխարհաքաղաքական դիրքը, զարգացած ենթակառուցվածքային բազայի առկայությունը Ադրբեջանին հնարավորություն տվեցին վերածվել եվրոպական տարածաշրջանի առանցքային տրանսպորտային հանգույցի: Այսօր ավելի մեծ թվով պետություններ են միանում Բաքվի նախաձեռնությամբ և մասնակցությամբ իրականացվող նախագծերին: Վերջին տարիներին կատարված աշխատանքները հնարավորություն են տալիս երկրին ապահովել՝ բեռների անդադար աճող տարանցիկ ներհոսքը:  

«Բեռների փոխադրման աճ է գրանցվել, ինչպես Բաքվի միջազգային ծովային առևտրային  նավահանգստում, այնպես էլ ընդհանրապես, Արևելք-Արևմուտք, Արևմուտք-Արևելք ուղղություններով բեռնփոխադրումներում:  2019 թվականի արդյունքներով, Ադրբեջանի և հարևան երկրների միջև փոխադարձ առևտրի զգալի աճ է գրանցվել:  Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության  մակարդակը հասել է 3 միլիարդ դոլարի: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նույնպես աճել է շուրջ  2 անգամ և հասել է 3 միլիարդի: Ադրբեջանի և տարածաշրջանի երկրների միջև մեծ ծավալի ապրանքաշրջանառության փոխանակում է իրականացվում»,-ասել է  TRACECA-ի միջկառավարական հանձնաժողովի քարտուղար

Աքիֆ Մուստաֆաևը: 

Վիճակագրության համաձայն,  2019 թվականին Բաքվի նոր միջազգային ծովային առևտրային  նավահանգստի միջոցով իրականացված բեռնափոխադրումների  ծավալը կազմել է ավելի քան 4 միլիոն տոննա, ինչն ավելի քան  7 տոկոս աճ է նշանակում,  85 տոկոսը բաժին է ընկնում տարանցիկ բեռներին:

«Ադրբեջանի տարածքով փոխադրվող բեռների հիմնական մասն անցնում է Արևելք-Արևմուտք ուղղությամբ,  մասնավորապես, Ղազախստանից և Թուրքմենստանից: Դա ակնհայտորեն ցույց է տալիս անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու հանդեպ  աճող պահանջարկը: Ինչ վերաբերում է մեծածավալ տրանսպորտային միջոցներին, ապա դրանք հիմնականում գալիս են Թուրքիայից, Ուկրաինայից և Թուրքմենստանից: Միևնույն ժամանակ, ակտիվանում է նաև Արևմուտք-Արևելք ուղղությունը»,-ասել է Բաքվի միջազգային  ծովային առևտրային նավահանգստի դեպարտամենտի ղեկավար

Խուդայար Հասանլին:

Բաքվի նավահանգստով կոնտեյներներով և տրանսպորտային միջոցներով  իրականացվող բեռնափոխադրումների աճը՝ 28 տարվա ընթացքում  հասել է  ռեկորդային մակարդակի:

«Մենք ակնկալում ենք, որ հետագա  տարիներին միջազգային տրանսպորտային բեռնափոխադրումների կառուցվածքում Ադրբեջանի դերը միայն կաճի: Մասնավորապես,  կոնտեյներների ու տրանսպորտային միջոցների բեռնափոխադրման աճ է կանխատեսվում: Մեր հաշվարկներով,  միայն ընթացիկ տարում  Բաքվի միջազգային ծովային առևտրային  նավահանգիստ կբերվի  շուրջ  40 հազար  կոնտեյներ»,- ասել է Խուդայար Հասանլին:  

Փորձագետները նշում են, որ Ադրբեջանի դերը, որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց տարեցտարի միայն   կաճի: «Հյուսիս-Հարավ» միջանցքի գործարկման պահից Ադրբեջանը կստանա նոր տնտեսական և քաղաքական  դիվիդենտներ:

 


Create Account



Log In Your Account