Feb 04 2020 11:36
Banovsha Shahaliyeva
Views: 288

Արդեն ավելի քան 20 տարի է՝ Ադրբեջանում  ամեն տարի երիտասարդության օրվա կապակցությամբ տարբեր միջոցառումներ են անցկացվում, որոնք ուղղված են տաղանդավոր երիտասարդների ներգրավմանը՝ ակտիվ մշակութային գործունեության մեջ: «Երիտասարդության օրվա» շրջանակներում Մուսլիմ Մագոմաևի անվան պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում կայացել է «Երիտասարդության ձայնը» փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Համերգային ծրագրի շրջանակներում հանդես են եկել Ուզեիր Հաջիբեյլիի անվան Բաքվի երաժշտական ակադեմիայի, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի, Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանի և երաժշտական դպրոցների  ուսանողները: 

«Օգտվելով առիթից ուզում եմ նշել,  որ այսօր այս դպրոցներում ուսում ստացող երիտասարդ տաղանդներն արդեն միջազգային մրցումների հաղթող են դարձել մշակույթի և արվեստի ոլորտում: Այս դպրոցների շրջանավարտները  այսօր Ադրբեջանում հայտնի մարդիկ են: Իսկական պրոֆեսիոնալիզմ ուսուցանող այս դպրոցների գործունեությունը անգնահատելի ավանդ է ներդնում մշակույթի զարգացման գործում»,-ասել է Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը:

«Ապագա սերնդի ստեղծագործական զարգացման գործում կարևոր առաքելություն են իրականացնում ուսուցիչները», - նշել է մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը: Միջոցառմանը ներկայացված երաժշտական ծրագրերը և կիրառական արվեստի գեղարվեստական աշխատանքները հանդիսանում են համատեղ աշխատանքի արդյունքը:

«Անշուշտ, յուրաքանչյուր պետության պարտքն է ճանապարհ հարթել երիտասարդների ապագայի համար, աջակցություն ցուցաբերել նրանց ներուժի բացահայտմանը և հնարավոր ամեն ինչ անել երիտասարդների  մասնագիտական զարգացման համար»,-ասել է Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը:   

«Երիտասարդության ձայնը» փառատոնն անցկացվում է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ հաստատված՝ «Ադրբեջանի երիտասարդությունը 2017-2021 թթ.» պետական ծրագրի շրջանակներում: Փառատոնի գլխավոր նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, աջակցել և խրախուսել  նրանց ստեղծագործական ներուժին, գիտելիքներին և ունակություններին: 


Create Account



Log In Your Account