Feb 07 2020 11:42
Banovsha Shahaliyeva
Views: 311

Այսօր Ադրբեջանում գնալով շատանում են անկախ երիտասարդ թատերային կոլլեկտիվները:  Թարմ հայացք, նոր մոտեցում, տաղանդավոր դերասաններ: Սակայն սեփական հարթակի  բացակայությունը հաճախ վերածվում է մեծ խնդրի:  Rebus թատրոնում Համլետի բեմադրության փորձեր են  ընթանում: Կոլեկտիվը սեփական շենք չունի: Rebus-ը պարապմունքի հարթակը կիսում է մեկ այլ անկախ թատրոնի հետ: Համաշխարհային պրակտիկայում նման դեպքերը եզակի երևույթ են, սակայն, Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը որոշել է  աջակցել տաղանդավոր երիտասարդ կոլեկտիվներին:  

Ներկայումս  նախագծին մասնակցում են  9 անկախ թատրոններ: Ամիսը մեկ անգամ նրանք կարող են անվճար օգտվել մայրաքաղաքի գլխավոր թատրոններից  մեկի բեմից: Իսկ տոմսերի վաճառքից ստացված գումարը առաջարկվում է ուղղել երիտասարդ կոլեկտիվների  զարգացմանը:

«Այսօր, երկրում առկա են 3 տիպի  թատրոններ: Պետական թատրոնները, բնականաբար, տեխնիկական և նյութական աջակցություն են ստանում պետությունից, կան  քաղաքապետարանների կողմից ֆինանսավորվող թատրոններ, իսկ անկախ թատրոնները  փորձում են ինքնուրույն հաղթահարել նյութական դժվարությունները: Ժամանակակից պայմաններում դա որոշակի խնդիրներ է ստեղծում, այդ կոլլեկտիվները չեն կարողանում ցուցադրել իրենց ներկայացումները, թատրոնների շենքերի վարձակալությունը մեծ ծախսեր է պահանջում, այս ամենը անառողջ մրցակցություն է ստեղծում: Մշակույթի նախարարության նախագիծն ուղղված է տաղանդավոր անկախ թատրոններին աջակցելուն»,-ասել է ԱՀ մշակույթի նախարարության աշխատակից  Քյոնուլ Ջաֆարովան:

Կազմակերպիչները նշում են, որ նրանք փորձել են նախագծում ներգրավել այսօրվա դրությամբ հայտնի բոլոր անկախ թատրոններին, որոնք արդեն հասցրել են դրսևորել  իրենց, սակայն դեռ սեփական բեմ չունեն:

 

 


Create Account



Log In Your Account