Feb 07 2020 12:21
Banovsha Shahaliyeva
Views: 311

Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլթերսը Բաքվում քննարկել են կողմերի ռազմական գործունեության պատճառով առաջացած միջադեպերի կանխման միջոցառումները: Կողմերը մտքերի փոխանակություն են կատարել ռազմավարական կայունության, աշխարհի ճգնաժամային տարածաշրջաններում իրավիճակի հարցերի շուրջ: Սա Ադրբեջանի մայրաքաղաքում Ռուսաստան-ՆԱՏՕ ձևաչափով անցկացված  առաջին հանդիպումը չէ:  «Առաջատար երկրները Ադրբեջանը, որպես բանակցային հարթակ են  ընտրում՝ համաշխարհային մասշտաբի խնդիրների լուծման համար»,-նշում են փորձագետները:

«Նման հանդիպումների անցկացման և Բաքվի հանդեպ մեծ վստահության  պատճառը  Ադրբեջանի չեզոք դիրքորոշումն է. Ադրբեջանը չի անդամակցում որևէ ռազմական դաշինքի: Վերջին տարիներին Ադրբեջանը համաշխարհային հանրությանն ապացուցեց իր սեփական շահերը ինքնուրույն առաջ տանելու ունակությունը, ինչը անշուշտ, հարգանք է առաջացնում այն ​​երկրների մոտ, որոնք վստահել են նրան նման մակարդակի հանդիպումների կազմակերպումը»,-ասել է միջազգային հակամարտությունների գծով փորձագետ (ՌԴ) Եվգենի Միխայլովը:


Create Account



Log In Your Account