Feb 08 2020 14:33
Gulyaz Shirinova
Views: 352

Ընտրական գործընթացի ճիշտ կազմակերպումը և օրենսդրության նորմերի պահպանումը: Հենց սա է ընտրությունների գլխավոր պահանջը: Կիրակի Ադրբեջանի քաղաքացիները կուղևորվեն ընտրատեղամասեր՝ պատգամավորի իրենց թեկնածուին ձայն տալու համար: 

«Ընտրատեղամասերում նախապատրաստման գործընթացն արդեն ավարտվել է: Ընտրացուցակներն արդեն փակցված են պատերին: Ամեն ինչ արվում է ընտրողների իրավունքների իրացման համար»,-ասել է  Խաթաիի շրջանի թիվ 23 ընտրատեղամասի նախագահ Նաթիկ Սայադովը:

Ընտրական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գիտի իր անելիքը: Ընտրատեղամասի նախագահի խոսքով, ընտրությունների ընթացքին հետևելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված դիտորդները, ընտրական օկրուգներում գրանցված քաղաքացիները, նման նախաձեռնություն ցուցաբերած մարդիկ:

 


Create Account



Log In Your Account