Feb 13 2020 13:00
Banovsha Shahaliyeva
Views: 314

Նման բան կարող է տեղի ունենալ միայն Հայաստանում: Առանց այն էլ մարդկային խիստ սահմանափակ ռեսուրս ունեցող  երկրի բանակում՝ մի կողմից երիտասարդները պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում, մյուս կողմից՝  անհասկանալի, սակայն շատերի համար հասկանալի, ոչ մարտական պայմաններում՝ օրական 1-2 զինվոր է սպանվում: Ըստ հայկական լրատվամիջոցների՝ Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Պաշտպանության նախարարությունը  քիչ ուշ հրապարակել է երկրորդ հաղորդագրությունը՝ դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել մեկ այլ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը: Դեպքերի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Նշենք, որ 2020 թվականի սկզբից հայկական բանակում արդեն 12 զինվոր է զոհվել: Եվ ինչպես «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանն է իր  ֆեյսբուքյան էջում գրել՝  զինվորները չեն զոհվել հակառակորդի կրակոցից, այլ սպանվել են իրենց իսկ  ծառայակիցների կողմից:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասֆալտին փռեք» բանակում կատարվող սպանությունները բացահայտելու «անկարող» քննիչներին, հավաքվեք, զգաստացեք, ենթասպաներից մինչև գեներալ, մինչև նախարար բոլորդ պատասխանատու եք: Այստեղ «ես մեղավոր չեմ» չկա:  Ես, որպես ՀՀ շարքային քաղաքացի, այնպիսի ընկալում ունեմ, որ բանակային բոլոր անմեղ հնչող «մահացու հրազենային վիրավորում»-ները սոսկալի սպանություններ են, որոնց քննությունները համարյա երբեք օբյեկտիվ բացահայտումներ չեն արել և չեն անում:

Հարկ է նշել, որ Հայաստանի բանակում մարդու իրավունքների վիճակը այսօր սարսափելի է։ Բանակում խիստ նվազել է վերահսկողությունը, ինչի պատճառով իրենց իսկ ծառայակիցների ու բարձրաստիճան սպաների կողմից շարունակում են սպանվել հայ զինվորները, որոնք որակվում են որպես ինքնասպանություններ, և այդ գործերը երկար տարիներ չեն բացահայտվում: Ինքնասպանության դեպքերն էլ վկայում են այն մասին, որ բանակում բռնի գործողություններ են կիրառվում զինվորների նկատմամբ: Եթե վերջին տարիների մահվան դեպքերը գումարվեն, ապա մի ահռելի պատկեր կստեղծվի, թե որքան երիտասարդ  է սպանվել բանակում առկա ամենաթողության պատճառով։


Create Account



Log In Your Account