Feb 14 2020 13:48
Banovsha Shahaliyeva
Views: 81

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող ըմբիշներն արդեն վերադարձել են հայրենիք: Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում մեր մարզիկներին  դիմավորել են լրագրողներ,   երկրպագուներ, հասարակության ներկայացուցիչներ: 

Նշենք, որ Ադրբեջանի  հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում ռեկորդային թվով մեդալներ է նվաճել՝ 2 ոսկե և 4 բրոնզե: Ադրբեջանցի մարզիկներ Սանան Սուլեյմանովը և Ռաֆիգ Հուսեյնովը բարձրացել են պատվո պատվանդանի բարձր աստիճան:

«Ամենադժվարը  առաջինն  հանդիպումն էր: Ես պարտության մատնեցի Բուլղարիան ներկայացնող հայազգի մարզիկին: Կիսաեզրափակիչ գոտեմարտում նույնպես հանդիպեցի հայ մարզիկի հետ, նրա նկատմամբ  հաղթանակ տարա և դուրս եկա եզրափակիչ փուլ: Եզրափակչում ես հավատում էի իմ ուժերին: Ապագայում ձգտելու եմ  ավելի մեծ հաջողությունների հասնել»,-ասել է Եվրոպայի չեմպիոն Սանան Սուլեյմանովը:  

«Մեր ուրախությունը սահման չունի: Երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալն ավելացնում է իմ պատասխանատվությունը: «Ամեն մի մարզիկ չեմպիոն դառնալու նպատակով է մասնակցում մրցումներին: Բոլոր գոտեմարտերը լարված  անցան: Ես վերլուծել էի բոլոր մրցակիցների հնարավորությունները:  Ընդհանրապես, Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում հեշտ մրցակիցներ չեն լինում: Հետագա նպատակների մասին կարող եմ ասել, առաջիկայում մեզ սպասում է օլիմպիական լիցենզիոն բնույթի շատ լուրջ մրցաշարեր»,-ասել է Եվրոպայի չեմպիոն   Ռաֆիգ Հուսեյնովը:

 

 


Create Account



Log In Your Account