Feb 14 2020 13:59
Banovsha Shahaliyeva
Views: 17

Չինաստանում կորոնավիրուս համաճարակի զոհերի թիվը հասել է 1488-ի, իսկ վարակվածների թիվը՝ գերազանցել է 63 918 մարդը: Համաճարակից տուժած 6982 մարդ բուժվել և դուրս է գրվել  հիվանդանոցից: Այս մասին հայտնել են Չինաստանի առողջապահության նախարարության  ներկայացուցիչները: Ադրբեջանում դեռ համաճարակի վարակման դեպքեր չեն գրանցվել:  Կորոնավիրուս համաճարակի  գոտուց,    Ուհան քաղաքից Ադրբեջան ժամանած և հատուկ բժշկական հաստատության վարակիչ հիվանդությունների բաժանմունքում կարանտին անցնող   մարդկանց մեծ մասը  այսօր դուրս  կգրվի հիվանդանոցից: Այս մասին նշվում է՝  Ադրբեջանի Առողջապահության նախարարության և Պարտադիր բժշկական ապահովագրության պետական ​​գործակալության մամուլի ծառայությունների համատեղ հաղորդագրության մեջ: Մեկնաբանություններ են արվել նաև՝ Չինաստանի մյուս քաղաքներից ժամանած և Կլինիկական բժշկական կենտրոնում տեղավորված մարդկանց հետ կապված:  Ներկայումս կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժանմունքում երկու մարդ կա:

«Հոսպիտալացված երկու անձանց ջերմաստիճանը համապատասխանում է նորմային, նրանց առողջական վիճակում ոչ  մի կարևոր խնդիր չկա, շարունակվում է բուժզննումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կորոնավիրուս համաճարակի վարակման գոտուց Ադրբեջան ժամանած մարդիկ գտնվում են նրանց համար հատկացված հատուկ բժշկական հաստատությունում: Այդ հաստատություններից ստացված տեղեկատվության համաձայն, տվյալ  փուլում հոսպիտալացվածներն առողջական խնդիրներ չունեն: Բացառությամբ  մեկ հիվանդի, մնացած բոլորն այսօր  դուրս կգրվեն հիվանդանոցից: Բժշկական հաստատությունում գտնվող  մեկ հիվանդի կարանտինը կավարտվի  փետրվարի 18-ին»,-ասել է ԱՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Փարվիզ Աբուբեքիրովը:


Create Account



Log In Your Account