Feb 14 2020 14:17
Banovsha Shahaliyeva
Views: 21

Հայկական բանակը շարունակում է սնվել զինվորների կյանքով: Հունվարի 12-ի Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում տեղակայված զորամասերից  մեկում կրկին երկու զինծառայող է  մահացել՝ Տիգրան Մանվելյանն ու  Տիգրան  Մխոյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, զինծառայողները մահացել են գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Արամ Ավետիսյանի փոխանցնմամբ, երկու դեպքով էլ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով

Նշենք, որ այս տարվա մեկուկես ամիսների ընթացքում բանակում խաղաղ պայմաններում արդեն 10 զինծառայող է մահացել: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ արձանագրված դեպքերից 4-ը՝ ինքնասպանության, մեկը՝ դժբախտ պատահարի, մյուսը հիվանդության հետևանք էր։ Նախորդ շաբաթ էլ ձյան սողանքի հետևանքով երեք պայմանագրային զինծառայողներ են մահացել: Եվս մեկ դեպք գրանցվել է փետրվարի 9-ին՝ օկուպացված ադրբեջանական տարածքներում տեղակայված զորամասերից մեկում անգիտակից վիճակում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող։ Վերջինս տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել էր նրա մահը: «Ազատության» թղթակցի  հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ընդգծել է, որ վերահսկողության պակաս կա, կամ այլ չգրված օրենքներ են գործում բանակում.

ԿԻՆ.«Չեն գործում այն օրենքները, որոնք պետք է սահմանափակեն, կանոնակարգեն, վերահսկեն բոլոր միջանձնային հարաբերությունները, և հակառակը՝ չգրված օրենքներ են գործում, որոնք ազդում են հենց միջանձնային հարաբերությունների սրման վրա»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ընդգծել է.

«Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն բանակում ինքնասպանության որերորդ դեպքն է տեղի ունենում, ինչը մտահոգության լուրջ տեղիք է տալիս: Եվ բանակում ասենք թե ինչ մթնոլորտ է, ինչ խնդիրներ կան, որ շատ դեպքերում հանգեցնում են ինքնասպանության, ինչ քրեական ենթամշակույթ է, որ այսքան արմատացած է բանակում: Տարբերակներից մեկը քրեական ենթամշակույթի արմատացած լինելն է Զինված ուժերում, ինչպես որ ամբողջ կառավարման համակարգում»:

Բանակում պետք է լինեն եղբայրական հարաբերություններ, բայց այսօր ունենք «ախպերական» դրսևորումներ,-  նշել է Անդրանիկ Քոչարյանը.

«Իմ համար ինքնասպանության հասցնելը ամենահրեշավոր հանցագործությունն է,  ապա տևական ժամանակ հրամկազմը չի նկատել, թե ինչ հարաբերություններ են զարգանում: Առաջին հերթին պետք է լիկվիդացվեին այն օջախները, որոնք մարդկային կերպարանքով մահացու «վիրուսներ» են, որոնց միջոցով մարդկային սխալ արժեհամակարգեր  բանակ թափանցելու շնորհիվ»:

Երկար տարիներ է, ինչ հայկական բանակում տիրող ապօրինությունների, կոռուպցիայի, անբարենպաստ մթնոլորտի արդյունքում ավելանում են մահացության դեպքերը: Սակայն Հայաստանի Պաշտպանության նախարարությունը միտումնավոր թաքցնում է Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը՝ մահացությունների վերաբերյալ հանրությանը ոչ ամբողջական և ոչ ճշգրիտ տեղեկատվություն է տալիս,- հայտարարելով որ նրանք ինքնասպան են լինում: Քննությունն ու մահացած զինվորների հարազատներն էլ միշտ ապացուցել են, որ  զինվորները ինքնասպան չեն եղել, այլ սպանվել են սեփական սպաների ու ծառայակիցների կողմից հարձակումների, ծեծի և ստորացումների հետևանքով:


Create Account



Log In Your Account