Feb 14 2020 12:48
Banovsha Shahaliyeva
Views: 80

Թոմաս Գոլցը 15 տարի աշխատել է որպես լրագրող Թուրքիայում և նախկին ԽՍՀՄ-ի երկրներում և այս աշխատանքի հիման վրա գրել է  երեք գիրք, որոնք ականատեսի աչքերով նկարագրում են իրադարձությունները «թեժ կետերում»: «Ադրբեջանական օրագիր» գիրքը պարունակում է՝ 1992 թվականի փետրվարի 26-ին տեղի ունեցած  Խոջալուի ցեղասպանության փաստի ապացույցներ:CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հեղինակը անդրադարձել է նաև այս հարցին:

«Խոջալուին արդարության հարցում ես միջազգային հանրության կողմից ճնշում չեմ տեսնում՝ այս հանցագործությունը կատարած մարդկանց վրա: Նրանք  մինչ այսօր պատասխանատվության չեն ենթարկվել»,-ասել է լրագրող, վերլուծաբան (ԱՄՆ) Թոմաս Գոլցը:

Հարցազրույցի ընթացքում Գոլցը հայտարարել է նաև, որ հայ-ադրբեջանական հակամարտության հարցը պետք է էլ ավելի շատ լուսաբանել արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներում: Ավելի վաղ, ամերիկացի լրագրողին շնորհվել է ADA համալսարանի պատվավոր դոկտորի կոչում՝ Ադրբեջանի և նրա մշակույթի մասսայականացման գործում ունեցած մեծ ավանդի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների հաստատման, Ադրբեջանի հետ կապված հետազոտությունների համար:

 

 

 


Create Account



Log In Your Account