Feb 15 2020 11:55
Banovsha Shahaliyeva
Views: 19

2019 թվականը նշանակալի էր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Եվրոպայի համար: Բաքուն գործընկերների հետ միասին հաջողությամբ ավարտեց TANAP հիմնական գազատարը, որը հասնում է թուրք-հունական սահման: Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի կլոր սեղանի շրջանակներում ընդգծել է. Հարավային գազային միջանցքի վերջին՝ չորրորդ հատվածը` TAP նախագիծը կավարտվի այս տարվա վերջին: Այսպիսով, հնարավոր կդառնա գործարկել խողովակաշարերի ինտեգրված համակարգ՝ 3,5 հազար կիլոմետր երկարությամբ: Եվ դա, նշել է Իլհամ Ալիևը, շատ կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար:

«Այս ամսվա վերջին մենք ընդունելու ենք «Հարավային գազային միջանցք»ավանդական խորհրդատվական խորհուրդը, որն ամեն տարի անցկացնում ենք Բաքվում՝ կատարված աշխատանքները քննարկելու և հետագա խնդիրները պլանավորելու համար: Հուսով եմ, որ շատ մասնակիցներ կլինեն: Այսօր մենք աշխատում ենք նոր երկրների հետ՝ հետագա ծրագրերի հետ կապված: Քանի որ Հարավային գազային միջանցքը միացնում է յոթ երկներ՝ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Ալբանիան, Իտալիան: Եվ բալկանյան երեք երկրները՝ Բոսնիա և Հերցեգովինան, Չեռնոգորիան և Խորվաթիան արդեն մեզ հետ ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ կապված երկրորդ փուլում նախագծին միանալու հետ, մասնավորապես, նախատեսելով այդ երկրների տարածքով անցնող Իոնիա-Ադրիատիկ խողովակաշարի կառուցումը»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք ավելացրել ենք արդյունահանումը», - շարունակել է Իլհամ Ալիևը և հավելել. Եվրահանձնաժողովից ավելի մեծ աջակցության կարիք կլինի: Դրա հետ է կապված ծրագրի արագ իրագործումը:

«Հարավային գազային միջանցքում մեզ հետ աշխատող որոշ երկրներ պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կունենան մատակարարման այլընտրանքային  աղբյուրներ ունենալ: Այլընտրանքային աղբյուրը ոչ միայն երթուղի է, քանի որ անվտանգության առումով մենք պետք է խոսենք աղբյուրի մասին: Մեր կարծիքով՝ ադրբեջանական գազի փոխադրումը եվրոպական և թուրքական շուկաներ,  նոր աղբյուր է հանդիսանում և նոր ուղի: Ես համարում եմ, որ դա մեր նախագծի առավելությունն է,  դրա համար էլ Եվրամիությունը ուժեղ աջակցություն է ցուցաբերում դրան: Այդ իսկ պատճառով, չնայած նրան, որ վերջնական աշխատանքը կկատարվի մինչև այս տարվա վերջը, մենք կարող ենք Հարավային գազային միջանցքը համարել որպես, արդեն  ավարտված նախագիծ»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Մինչդեռ, պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ նավթի շատ կայուն մատակարար: 2006 թվականից ի վեր, երբ բացվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, ոչ մի խափանում, ֆորս մաժորային իրավիճակներ կամ խնդիրներ չեղան: Աշխարհաքաղաքական և տեխնիկական տեսանկյունից, դա նույնպես շատ դժվար էր իրականացնել, քանի որ առաջին անգամ   էին կապվում Կասպից և Միջերկրական ծովերը, ընդգծել է նախագահը:

«Վերջերս մենք երկարաձգեցինք պայմանագիրը BP ընկերության  հետ: Մինչև 2050 թվականը մենք կունենանք համեմատաբար կայուն արտադրական պրոֆիլ: Մենք ներկայումս ապրում ենք երկրորդ փուլը, եթե կարող եմ այդպես ասել՝ նավթի բում: Շատ խոշոր ընկերություններ վերադառնում են և ներգրավվում են նոր նախագծերին, դա մեզ թույլ կտա ոչ միայն պահպանել, այլև բարձրացնել արտադրության պրոֆիլը: Մենք ՕՊԵԿ+- ի ակտիվ անդամ ենք: ՕՊԵԿ+ համագործակցության շարունակումը շատ կարևոր է: Որովհետև այսօր մեզ մոտ իրավիճակը այսպիսին է, որ ՕՊԵԿ+անդամ և ոչ անդամ երկրները գործում են միևնույն կազմակերպությունում: Մենք այլ նման կազմակերպություն և համագործակցություն չունենք: Երբեմն նրանք չեն կարողանում համաձայնության գալ մեկ կազմակերպության շրջանակներում: Բայց մենք ունենք այս եզակի ձևաչափը և չպետք է բաց թողնենք դա»,-ասել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Իր ելույթի վերջում Իլհամ Ալիևը խոսել է նաև վերականգնվող էներգիայի մասին: Ադրբեջանում մեծ ուշադրություն է հատկացվում դրան: Երկրի պլաններում կան՝ մինչև 2030 թվականը վերականգնվող էներգիայի հաշվին ապահովել էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: Այս տարվա հունվարին Բաքուն երկու պայմանագիր է կնքել՝ քամու և արևային էներգիայի ոլորտում գործող 440 մեգավատ կայանների կառուցման վերաբերյալ: Այս աշխատանքը ամբողջությամբ կիրականացվի օտարերկրյա ներդրումների միջոցով: Ինչպես նշել է պետության ղեկավարը, Ադրբեջանը հարուստ է նավթով, գազով, արևով, քամով: Կասպից ծովում կարող են կառուցվել մի քանի հողմակայաններ: Դրա համար մեծ հնարավորություններ կան: Սակայն,  ընդգծել է Իլհամ Ալիևը, դա պետք է արվի ուշադիր: Չի կարելի թույլ տալ, որ քամու և արևային եղանակի բացակայության պայմաններում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ լինեն խափանումներ  և էլեկտրամատակարարումը ընդհատվի:

 

 

 

 


Create Account



Log In Your Account