Feb 15 2020 13:05
Banovsha Shahaliyeva
Views: 326

Այս տեխնոլոգիան արդեն մեկ տարուց ավել է, ինչ օգտագործվում է Գորգերի ազգային թանգարանում: Հատուկ տեխնիկայի շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող այցելուները կարող են շոշափել արվեստը և զգալ զարդանկարների առանձնահատկությունները: Տեխնոլոգիան Սանկտ Պետերբուրգում գրավել է մասնագետների ուշադրությունը, ինչի արդյունքում Ադրբեջանի գորգերի ազգային թանգարանը և Ռուսաստանի պետական ​​Էրմիտաժը համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:

«Սա ամենահին գորգն է, որը ունի 2,5 հազար տարվա պատմություն, այն հայտնաբերվել է Ալթայում և առաջարկվել է՝ մեր հատուկ տեխնոլոգիայով պատրաստել այս գորգի հատվածները` տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Որպեսզի նրանք կարողանան հաղորդակից դառնալ գորգագործության այս մշակույթին: Էրմիտաժի թանգարանի տնօրենը աջակցել է դրան, և մենք արդեն մի քանի ամիս   բանակցություններ ենք վարել այն ​​մասին, թե որ ուղղությունն ենք միասին ընտրելու, հատկապես  ընդգրկման ոլորտում»,-ասել է գորգերի ազգային թանգարանի տնօրեն Շիրին Մելիքովան:

Այսպիսով, թանգարանները համաձայնվել են  փորձի փոխանակման: Բացի դրանից, թանգարանների պլանում կա՝ համատեղ երկու ցուցահանդես կազմակերպել: Ցուցահնմուշներ կներկայացնի գորգագործության ադրբեջանական արվեստը՝ 9-րդ միջազգային մշակութային ֆորումի մասնակիցներին, որը  տեղի կունենա նոյեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում: Գորգերի ազգային թանգարանն ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի թանգարանների հետ: Այսպես, մարտի 13-ին, Ստամբուլի Իսլամական և Թուրքական արվեստի թանգարանում կանցկացվի՝ 17-18-րդ դարերի ադրբեջանական գորգերի ցուցահանդես, որոնք երկար տարիներ պահվում էին թանգարանի պահոցում:


Create Account



Log In Your Account