Feb 17 2020 13:46
Banovsha Shahaliyeva
Views: 346

Նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության քաղաքական, պատմական և իրավական ասպեկտները, ինչպես նաև կարգավորման գործընթացը սկզբունքային և հիմնավոր կերպով ներկայացվեցին Մյունխենի անվտանգության համաժողովի մասնակիցների ուշադրությանը: Այս ամենի ֆոնին համաշխարհային հանրությունը ականատես եղավ, թե ինչպես են ջախջախվում Հայաստանի անհիմն թեզերը: Այս մասին AZƏRTAC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Նախագահ Իլհամ Ալիևը ներկաներին մանրամասն տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի պատմության մասին: Միջազգային հանրությունը տեղեկացավ, որ հայերը Լեռնային Ղարաբաղում չունեն մշակութային ժառանգություն, Հայաստանը էթնիկական մաքրման քաղաքականություն է իրականացրել  օկուպացված հողերում, ցեղասպանություն է իրագործել Խոջալու քաղաքում: Միաժամանակ միջազգային լսարանի կողմից կողմերին ուղղվեցին հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Նախագահը մեկ անգամ ևս ընդգծեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերի հիման վրա՝ փուլային տարբերակով:  Հայաստանի վարչապետը, իր ավանդույթի համաձայն, սուտ տեղեկություններ ներկայացնելով՝ փորձեց խեղաթյուրել հակամարտության էությունը: Սակայն,  Ադրբեջանի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի խաղաղության կողմնակից լինելու մասին կարծիքը աբսուրդ է»,-ասել է Հիքմեթ Հաջիևը:

Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովը կարևոր հարթակ է միջազգային օրակարգում գտնվող անվտանգության հարցերի քննարկման համար: Մինչդեռ, ամերիկա-իսրայելական հետազոտող, Ջորջթաուն համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շաֆերը մեկնաբանել է Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը: Պրոֆեսորը Փաշինյանին  դիմել է  «Twitter»-ի իր  էջում:

«Նիկոլ Փաշինյան, դուք Մյունխենի անվտանգության համաժողովում  հայտարարում եք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանից առանձին  սուբյեկտ է: Այդ դեպքում ինչու է ձեր որդին զինվորական ծառայություն անցնում Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շաֆերը:

Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոս  տարածքները: Հայաստանը օկուպացված տարածքներում էթնիկական մաքրման քաղաքականություն է  իրականացրել խաղաղ ադրբեջանցիների հանդեպ: Հայաստանն իրագործել է Խոջալուի ցեղասպանությունը: Այս և այլ անհերքելի փաստեր է  ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Միջազգային հանրությունը պետք է բացատրի, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է: Պետք է լուրջ ճնշումներ գործադրվեն ագրեսոր երկրի վրա, որպեսզի նա դադարեցնի իր գործողությունները: Վարչապետը...  մի րոպե սպասեք: Վարչապետը հիմա  խոսեց խաղաղության մասին:  Լավ, ես համաձայն եմ: Սակայն այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այսօր առաջնագծում հայ դիպուկահարի կողմից ադրբեջանցի զինվորի սպանության  միջադեպը»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի օկուպացված տարածքներում գտնվող զինված ուժերի ավելի քան 80 տոկոսը Հայաստանի զինվորներն են: Նրանք կարծում են, որ  կարող են հավերժ պահել այդ հողերը: Երբեք, ընդգծել է   Իլհամ Ալիևը:

«Հայաստանի ագրեսիայից տուժած Ադրբեջանի քաղաքացիներն ուզում են վերադառնալ իրենց տներ: Դա նրանց հիմնարար իրավունքն է: Բոլորիս շատ լավ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված բանակի 80 տոկոսը կազմում են Հայաստանի քաղաքացիները: Դա իրականություն է: Դրա համար էլ «Լեռնային Ղարաբաղի բանակ» հասկացություն գոյություն չունի: Չկա նաև «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» հասկացություն: Կան հակամարտության միայն երկու կողմեր՝  Հայաստան և Ադրբեջան: Հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման համար  մենք ուզում ենք օգտագործել ամեն մի հնարավորություն:  Ուզում եմ հավաստիացնել հայ ժողովրդին, որ նա չի կարող ընդմիշտ այդպես ապրել: Նրանք պետք է մեզ հետ լուծում գտնեն, և ապագայում որպես հարևաններ, ապրել  խաղաղության պայմաններում»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները առաջին անգամ ղարաբաղյան հակամարտության թեման քննարկեցին բաց պայմաններում, փորձագետների, պատմաբաններ և ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած այս բանավեճը անհամբերությամբ էին սպասում:

Եվ դրա արդյունքներով, շատերը կարողացան համոզվել, որ Հայաստանի վարչապետը շատ թույլ է, ոչ միայն պատմական գիտելիքների տեսանկյունից: Դրա համար էլ, գործնականում նրա բոլոր հայտարարությունները լսարանի կողմից  չեն ընդունվում:

«Լեռնային Ղարաբաղում եղել է Շահումյանի շրջան»,-ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ, ոչ այն չի եղել Լեռնային Ղարաբաղում: Դա  Լեռնային Ղարաբաղը չէ: Ոչ, ոչ»,-նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Լավ, լավ, իմ կարծիքով Լեռնային Ղարաբաղում էր»,-նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեսնում եք, նա ստում է»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Վարչապետը հիմա նշեց, որ իբր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է փոխանցվել Ստալինի հրամանով: Դա սխալ է: Մեկ  անգամ ևս  ուշադրություն դարձրեք,  1921 թվականի հուլիսին Կովկասյան բյուրոյի ընդունած որոշմանը: Այնտեղ ասվում է, «Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում», այլ ոչ թե «փոխանցել»: Եթե նրան այդքան դուր չի գալիս Ստալինը, ապա տարօրինակ է, ինչու է նրան դուր գալիս Շահումյանը: Որովհետև Շահումյանը եղել է բոլշևիկ: Նա մեղավոր է անմեղ ադրբեջանցիների սպանության համար: Իսկ այսօր  այսպես կոչված «ԼՂՀ»-ի մայրաքաղաքը անվանվել է նրա պատվին: Հարց է ծագում, եթե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հնագույն հողն է, ապա ինչու դրա մայրաքաղաքը հնագույն հայկական անվանում չունի: Որովհետև այդ մայրաքաղաքի հնագույն անունը Խանքենդի է, ինչը նշանակում է Խանի գյուղ: Իսկ Ստեփանակերտ է վերանվանվել, որովհետև Շահումյանի անունը Ստեփան էր, իսկ «կերտը» հայերեն նշանակում է «քաղաք»: Մի թե այդպես չէ: Ստեփանակերտը կապված է հենց այդ բոլշևիկի անվան հետ: Դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ այս տարածքներում չկա ոչ մի  հայկական պատմական ժառանգություն: Անդրադառնալով  ասածներիս, շատ կարևոր է հասկանալ այս պատմական  ասպեկտները՝ տվյալ հակամարտության կարգավորման համար»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  

Երկրի ղեկավարը նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային տարբերակով. Նախ պետք է ազատվի տարածքների մի մասը, հարկադրաբար տեղահանվածները վերադառնան իրենց հարազատ հողեր: Դրանից հետո կարող է որոշվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կարգավիճակի հարցը չպետք է շփոթել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ:   

«Հայ ժողովուրդն արդեն ինքնորոշվել է: Նրանք ունեն պետություն: Խորհուրդ կտայի՝ երկրորդ անգամ ինքնորոշվելու համար թող գտնել այլ վայր, ոչ Ադրբեջանում»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


Create Account



Log In Your Account