Feb 17 2020 17:06
Banovsha Shahaliyeva
Views: 330

Իր աշխատանքը ավարտեց Մյունխենի անվտանգության 56-րդ համաժողովը: Այն հիշողության մեջ մնաց՝  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հրապարակային քննարկումներով: Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ քննարկումների շրջանակներում կողմերը հանդես են եկել մի շարք հայտարարություններով: Վերլուծաբանների կարծիքով, քննարկման ընթացքում կրկին հաստատվեց՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի արդարացի դիրքորոշումը:

«Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է իրական պատմական փաստաթղթերի, միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Մինչ այժմ Հայաստանը շարունակում է հետևել մեծ Հայաստանի դիցաբանությանը, և տարածքային պահանջները գալիս են այստեղից: Երկրորդ պահը՝ վարչապետը բացեիբաց խոստովանեց, որ նրա որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղի տարածքում, և այդպիսով Հայաստանի զինված ուժերը վերահսկում են այդ տարածքները, և դրա հետ մեկտեղ, նա շարունակում է պնդել, որ մենք պետք է անմիջականորեն պայմանավորվենք, այսպես կոչված կոչված ԼՂՀ-ի հետ: Այսինքն, սրանք հակասական հայտարարություններ են»,-ասել է միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը:

«Ո՞վ կամավոր կմեկնի այնտեղ, ինչի՞ համար, ո՞ւմ են պաշտպանելու նրանք, եթե նրանք գտնվում են օկուպացված, օտար հողերում: Այսօր շատերն արդեն հասկանում են դա: Դրա համար էլ կամավորների, վարձու զինվորների մասինինչ-որ մեկի՝ գնալու և ուրիշի տարածքի համար արյուն թափելու ցանկության մասին բոլոր այս խոսակցությունները, այսօր արդեն իմաստ չունեն: Այսօր հայկական  համայնքում կան տրամադրություններ, որոնց հետ պետք է հաշվի նստի  Փաշինյանը»,-ասել է քաղաքագետ  Ֆիքրեթ Սադըխովը:

Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց ներկայացնել Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի՝ բանակցային գործընթացում ներկայությունը: Ընդ որում, կարևոր է նշել, որ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված վարչակարգը չի ճանաչվում որևէ միջազգային կառույցի կամ որևէ պետության կողմից: Միևնույն ժամանակ, հեղինակավոր միջազգային կազմակերպությունները փաստաթղթեր են ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:

«Իմ կարծիքով, Մյունխենի համաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորովին խամրած տեսք ուներ, և ներկաների համար ղարաբաղյան խնդրի վերաբերյալ նրա փաստարկները բավականին համոզիչ չէին, ի տարբերություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, որը հստակ արտահայտում էր իր ժողովրդի և պետության՝ միջազգային իրավունքի վրա հիմնված դիրքորոշումը: Ի պատասխան դրան, Փաշինյանն ըստ էության ոչինչ չուներ ասելու, ինչը, ի դեպ, նշել են հենց Հայաստանում, որտեղ հնչեցվել են հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչների դիտողությունները, որոնք նրան մեղադրում են թուլության մեջ: Կարծում եմ, որ դրանով իսկ, ամեն ինչ ասված է ներկայիս Երևանի քաղաքականության մասին»,-ասել է միջազգային հակամարտությունների ոլորտի փորձագետ Եվգենի Միխայլովը:

Ընդ որում,  վերլուծաբանները համարում են, որ միջազգային ասպարեզում հասարակական քննարկումներ անցկացնելը դրական փաստ է:

«Միգուցե իմաստ ունի, գուցե այլ մակարդակով, նախարարների մակարդակով կամ այլ ձևաչափով, ժամանակ առ ժամանակ նման հասարակական քննարկումներ անցկացնել: Քանի որ դա օգնում է հասկանալ, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն բանակցություններում: Կարծում եմ, որ նման հասարակական քննարկումները օգտակար են բանակցային գործընթացի համար»,-նշել է միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը:

Փորձագետները ընդգծում են նաև, որ միջազգային հեղինակավոր հարթակներում քննարկումներ անցկացնելը կարող է առաջընթացի հանգեցնել բանակցային գործընթացում:

 

 

 


Create Account



Log In Your Account