Feb 18 2020 12:41
Banovsha Shahaliyeva
Views: 29

Չծերացող և սերնդեսերունդ փոխանցվող դասականություն և ավանդույթներ: Բաքվում մեկնարկել է՝ «Աշխարհի հարմոնիան»    3-րդ միջազգային երաժշտական մրցույթը:   

«Իհարկե,  կատարելն ազդակ է  հետագա զարգացման համար, որովհետև երբ դու ուսուցիչ ես, ուզում ես օրինակ ծառայել  երեխաների համար: Սա մեզ համար նաև ուժերը ստուգելու միջոց է»,-ասել է դաշնակահար (Ռուսաստան) Վիոլետտա Բատիաշվիլին:

Մրցույթն անցկացվում է՝ «Հարմոնիա» Վրացական բանահյուսության և դասական երաժշտության միության և Մուսլիմ Մագոմաևի անվան Ադրբեջանի  Պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի համատեղ կազմակերպչական աջակցությամբ: Մասնակիցների շարքում կան ինչպես փորձառու երաժիշտներ, այնպես էլ պատանի կատարողներ: Մրցույթի անցկացման օրերին  դերասանների ելույթները կգնահատվեն  միջազգային ժյուրիի կողմից: Ժյուրիի կազմում կան Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Չեխիայից, Ռուսաստանից և Թուրքիայից մասնագետներ:  

«Կուզենայի, որ այս մրցույթի աշխարհագրությունն էլ ավելի  ընդլայնվի: Երիտասարդների համար դա մեծ պլյուս և խթան է նրանց զարգացման համար, իհարկե, նրանք այժմ շատ են հուզվում»,-ասել է Ադրբեջանի վաստակավոր արտիստ Սաբինա Ասադովան:

Հաղթողների անունները կհայտարարվեն փետրվարի 24-ին: Պարգևատրման արարողությունը և գալա-համերգը տեղի կունենա Մուսլիմ Մագոմաևի անվան Ադրբեջանի  Պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում: Հաջորդ տարի «Աշխարհի հարմոնիան»    միջազգային երաժշտական մրցույթը կանցկացվի Վիլնյուսում:


Create Account



Log In Your Account