Feb 19 2020 12:47
Banovsha Shahaliyeva
Views: 337

Սան Ֆրանցիսկոյում Ադրբեջանի նորարարության տան բացումը կարևոր քայլ է՝       երկրում այս հատվածի զարգացման համար: Այս մասին CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում  հայտնել է Քաղաքացիներին ծառայությունների մատուցման և Սոցիալական նորարարությունների հարցով Պետական գործակալության նախագահի տեղակալ Ջեյհուն Սալմանովը: Նրա խոսքով, կենտրոնի ստեղծման նպատակն է բարձրորակ կադրերի պատրաստմանը զուգահեռ կապեր ստեղծել start-up քաղաքների հետ:

«Այս նորարարության տունը  նախատեսված է  Սան Ֆրանցիսկոյում, Սիլիկոնյան հովտում գտնվող մարդկանց հետ փորձի փոխանակման, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյում գործող կենտրոնում նրանց համար պրակտիկայի  կազմակերպման համար»,-ասել է սոցիալական նորարարությունների գործակալության փոխնախագահ Ջեյհուն Սալմանովը:

Հաջող start-up-ն ընտրվելու են մրցույթի միջոցով: Հիմնական նպատակը նոր գիտելիքների ու հմտությունների տիրապետող  ադրբեջանցի մասնագետների՝ երկրում իրենց գործունեության շարունակելն ու Ադրբեջանի տնտեսության մեջ իրենց ավանդը ներդնելն է: Սան Ֆրանցիսկոյից հետո նախատեսվում է նմանատիպ կենտրոններ բացել նաև Բեռլինում և Հարավային Կորեայում:


Create Account



Log In Your Account