Feb 19 2020 12:14
Banovsha Shahaliyeva
Views: 311

Ադրբեջանի Օմբուդսմեն Սաբինա Ալիևան հայտարարություն է տարածել Խոջալուի ողբերգության 28-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունը հասցեագրվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդին, Մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարին, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի, Օմբուդսմենների միջազգային և եվրոպական ինստիտուտներ, Օմբուդսմենների ասիական ասոցիացիա, Իսլամական համագործակցության կազմակերպության, ԻՀԿ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարներին, Խաղաղության միջազգային բյուրոյին, տարբեր երկրների օմբուդսմեններին, մարդու իրավունքների հարցերով ազգային ինստիտուտներին, Ադրբեջանում արտասահմանյան երկրների դեսպանատներին, սփյուռքի կազմակերպություններին:              

Հայտարարության մեջ ասված է. «Որպես երկար տարիների ընթացքում Հայաստանի վարած ագրեսիվ և էթնիկական մաքրման քաղաքականության շարունակություն՝ 1992 թվականի փետրվարի  25-ի լույս 26-ի գիշերը հայկական զինված կազմավորումները նախկին խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի աջակցությամբ օկուպացրեցին Խոջալու քաղաքը, իսկ քաղաքի բնակչությանը ենթարկեցին ցեղասպանության: Լրանում է Խոջալուի ողբերգության 28-րդ տարելիցը: Ազգային ատելության հողի վրա կատարված այդ ցեղասպանության արդյունքում դաժանաբար սպանվեց 613 մարդ, այդ թվում՝ 106 կին, 63 երեխա, 70 ծեր մարդ: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան 487 խաղաղ բնակիչներ: Ամբողջովին ոչնչացվեց 8 ընտանիք, 25 երեխա կորցրեց 2 ծնողներին, իսկ 130 երեխա՝ մեկ ծնողին: Գերի վերցված 1275 հոգի կտտանքների ենթարկվեցին, նրանցից 150-ի, այդ թվում՝ 68 կանանց և 26 երեխաների ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ: 

Խոջալուի ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, որն իրագործվել է Հայաստանի ռազմական ագրեսիայի ֆոնին, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես, «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ժնևյան կոնվենցիայի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային պակտի, Կտտանքների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի այլ դաժան տեսակների դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիայի, Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի, Երեխաների իրավունքների մասին  կոնվենցիայի, Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի լուրջ խախտում է: Միջազգային իրավունքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822, 853, 874 և 884 բանաձևերը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևերը մեկ անգամ ևս հաստատում են, որ օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից շրջանները Ադրբեջանի անբաժանելի մասն են:     

Ռումինիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Հորդանանի, Սլովենիայի, Շոտլանդիայի և Պարագվայի խորհրդարանները, ինչպես նաև ԱՄՆ-ի 22 նահանգներ Խոջալուի ողբերգությունը ճանաչել են որպես ցեղասպանություն: Իսլամական համագործակցության կազմակերպությունը Հայաստանին ճանաչել է ագրեսոր երկիր, իսկ Խոջալուի ողբերգությունը՝ որպես ցեղասպանություն:    


Create Account



Log In Your Account