Ադրբեջանը մեծ նշանակություն ունի Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար: Այս կարծիքին են Վաշինգտոնի Կասպյան քաղաքական կենտրոնի փորձագետները, որոնք գտնվում են Բաքվում: Սպիտակ տունը վերջերս հրապարակեց Կենտրոնական Ասիայի վերաբերյալ իր ռազմավարությունը, որում Կասպյան տարածաշրջանը շատ կարևոր դեր է խաղում: Այս հարցում Ադրբեջանի կարևորությունն անհերքելի է: Մասնավորապես, դեպի Եվրոպա Էներգակիրների առաքման գործում, այդ թվում նաև՝ Կենտրոնական Ասիայից:
«Այս տարածաշրջանը էներգետիկ առումով շատ կարևոր է Եվրոպայի համար: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ Միացյալ Նահանգները մեծ ուշադրություն են հատկացնում ձեր երկրին: Վաշինգտոնը վերջերս հրապարակեց Կենտրոնական Ասիայի գծով ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Այն ներառում է Կասպից ծովին հարակից մեծ տարածք: Մենք ուզում ենք, որ Վաշինգտոնը լիովին գիտակցի Ադրբեջանի նշանակությունը»,-ասել է կասպյան քաղաքական կենտրոնի խորհրդի անդամ Ռիչարդ Հոգլանդը:
«Ադրբեջանի էներգետիկ նախագծերի զարգացումը մեծ նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար: Այդ նախագծերն առաջին հերթին, կոչված են ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, ինչում շահագրգռված է նաև Վաշինգտոնը: Կարծում եմ, որ այս հարցում Ադրբեջանի նշանակությունը գիտակցելու համար բավական է հայացք նետել աշխարհի քարտեզին»,-ասել է HERITAGE FOUNDATION-ի փորձագետ Լյուք Քոֆին:
Փորձագետները համարում են, որ առաջիկա տարիներին էլ Միացյալ Նահանգները մեծ ուշադրություն են հատկացնում Կասպյան Տարածաշրջանին:
«Էներգետիկան շատ կարևոր է մարդկանց կյանքի, բարեկեցության, ինչպես նաև երկրի կայունության, անկախության և անվտանգության համար: Ադրբեջանը շատ կարևոր դեր է խաղում եվրոպական և գլոբալ էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Մենք տեսնում ենք, որ աշխարհում գնալով աճում է նավթի և գազի պահանջարկը: Կարծում եմ, որ աշխարհի բոլոր արտահանող երկրները պետք է վերանայեն իրենց էներգետիկ քաղաքականությունը: Պետք է հաշվի առնել մի շարք հարցեր, այդ թվում՝ կլիմայի փոփոխությունը»,-ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Ադրբեջանի նավթն ու գազը չափազանց կարևոր են Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Իր աշխարհագրական դիրքի և ածխաջրածնային խոշոր պաշարների շնորհիվ Բաքուն մեծ դեր է խաղում այս հարցում: