Feb 20 2020 11:57
Banovsha Shahaliyeva
Views: 22

«Ադրբեջանում տարբեր դավանանքների ներկայացուցիչները դարեր շարունակ գոյակցում են խաղաղության, արժանապատվության և փոխադարձ հարգանքի պայմաններում»: Այս մասին հայտնել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը՝   ԱՄՆ-ում պարսկերեն հեռարձակվող խոշորագույն KIRN ռադիոկայանին տված հարցազրույցում: Ադրբեջանցի դիվանագետն ուղիղ եթերում մանրամասն խոսել է ադրբեջանական մուլտիկուլտուրալիզմի հնագույն ավանդույթների, միջկրոնական համերաշխության և ներդաշնակության մասին: Հարցազրույցի ընթացքում գլխավոր հյուպատոսը ունկնդիրներին տեղեկացրել է  Ադրբեջանի անկախության պատմության, ինչպես նաև 1918 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության ստեղծման մասին:  Նա նշել է, որ դա առաջին աշխարհիկ ժողովրդավար երկիրն էր ողջ մահմեդական աշխարհում: Ադրբեջանը դարձավ առաջին  մահմեդական երկիրը, որն ընտրական իրավունք տվեց կանանց: Խոսելով Ադրբեջանում նավթային  արդյունաբերության պատմական զարգացման մասին, գլխավոր հյուպատոսն ընդգծել է ադրբեջանական նավթի կարևոր դերը ֆաշիստական Գերմանիայի դեմ  տարած հաղթանակում: Միաժամանակ Աղաևը նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հոլոքոստից փրկված հազարավոր հրեաներ ապաստան են ստացել Ադրբեջանում:  Դիվանագետը խոսել է նաև Ադրբեջանի հարուստ մշակույթի, խոհանոցի, գեղատեսիլ բնության, զբոսաշրջային հնարավորությունների, ճարտարապետության, ինչպես նաև Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության կողմից անցկացվող մշակութային միջոցառումների մասին:


Create Account



Log In Your Account