Feb 20 2020 13:07
Banovsha Shahaliyeva
Views: 30

Աղքատ, թույլ, չզարգացող երկիր: Այսպիսին է այսօր Հայաստանը: Իշխանափոխություններն էլ չհանեցին երկիրը ծանր իրավիճակից:

«Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը կրկին սկսել է վատանալ: Որքան էլ շատերին գուցե դուր գա կամ չգա, բայց դա տեղի է ունեցել իշխանափոխությանը հաջորդող շրջանում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բռնեց տնտեսական հեղափոխության ճանապարհը: Արտաքին առևտրի հաշվեկշիռը բավական կտրուկ վատացավ նախ՝ 2018թ., ապա շարունակեց վատանալ նաև անցած տարի»,-  գրում է 168.am-ը

Մինչհեղափոխական Հայաստանում արտահանման և ներմուծման տարբերությունը հասնում էր 1,8 անգամի։ Նախորդ 2 տարում այն բավականաչափ կրճատվել էր՝ արտահանման առաջանցիկ աճի արդյունքում։

Նոր Հայաստանում այդ պրոցեսը ոչ միայն կանգ առավ, այլև վերսկսեց հետընթաց արձանագրել։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կրկին խորացել է։ Հիմա արդեն արտահանումը ոչ թե՝ 1,8, այլ՝ գրեթե 2,1 անգամով է զիջում ներմուծմանը։ Այլ կերպ ասած, արտաքին առևտրի հաշվեկշիռը 2 տարում խորացել է առնվազն ևս 1 մլրդ դոլարով։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե ներմուծման, այլ արտահանման առաջանցիկ աճ։ Այն, ինչ ունի Հայաստանը վերջին 2 տարիներին՝ ամենևին էլ տնտեսության օգտին չէ։ Դրա հետևանքով թուլանում է տնտեսության ու ֆինանսական հատվածի դիմադրողականությունն արտաքին հնարավոր ցնցումների նկատմամբ։ Պատահական չէ, որ արտաքին առևտրի հաշվեկշիռը գնալով վատանում է։ Եվ ոչ միայն հաշվեկշիռը։ Մի շարք շուկաներում հայկական ապրանքները կորցնում են իրենց դիրքերը։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանն արագորեն դուրս է մղվում Եվրամիության երկրներից։ Անցած տարի այս շուկայում հայկական ապրանքների մատակարարումները կրճատվել են գրեթե 15 տոկոսով,- եզրափակում է ,- 168.am-ը:

Նշենք, որ  Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ վարած ագրեսիվ և զավթողական քաղաքականության պատճառով այդ երկիրը հայտնվել է մեկուսացման մեջ:  Այսօր  Հայաստանը ոչ միայն դոփում է տեղում, այլև նահանջ է ապրում: Առաջընթաց չկա ոչ մի ոլորտում, ոչ արդյունաբերությունում, ոչ գյուղատնտեսությունում, ոչ տնտեսությունում, երկրի քաղաքացիներն էլ խեղդվում են սովի ու աղքատության ճիրաններում:  Բոլորովին այլ վիճակ է տիրում Ադրբեջանում, որը  օրեցօր առաջընթաց է գրանցում բոլոր ոլորտներում ու էլ ավելի է զարգանում ու հզորանում, որպես աշխարհիկ պետություն: Նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում արդյունաբերության, գյուղատնտեսության,  տնտեսության զարգացման ուղղությամբ,  երկրի բնակիչների սոցիալական կյանքի բարելավման համար: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանի զինված ուժերը չլքեն իրենց չպատկանող ադրբեջանական տարածքները՝ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից յոթ շրջանները:


Create Account



Log In Your Account