Feb 20 2020 13:16
Banovsha Shahaliyeva
Views: 62

Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը մեկնաբանել է երկրում  համաճարակաբանական իրավիճակի ազդեցությունը՝ կապված  Իրանում կորոնավիրուսի հայտնաբերման և այս հիվանդությունից երկու մարդու մահվան հետ: Ինչպես նշել է  նախարարության սանիտարահամաճարակաբանական վերահսկողության բաժնի պետ Վիկտոր Գասըմովը,  ներկայումս երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայուն է. «Երկրում առկա են  բավականաչափ   բժշկական պարագաներ և դիմակներ: Միևնույն ժամանակ կառավարությունն արգելել է դիմակներ արտահանել երկրից»:

Մինչդեռ, Չինաստանում կորոնավիրուսով վարակման  հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 74.570 մարդը, որից 2 118 մարդ մահացել է, 16 155 հոգի բուժվել  և դուրս գրվել հիվանդանոցներից:


Create Account



Log In Your Account