Feb 21 2020 11:27
Banovsha Shahaliyeva
Views: 31

Ադրբեջանը Իտալիա էներգակիրներ մատակարարող 3 առաջատար երկրներից մեկն է: Այս մասին Հռոմում նշել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան՝ որոնք հանդիպումից հետո  հանդես են եկել լրագրողների համար համատեղ հայտարարությամբ: Կողմերը նաև նշել են, որ նախորդ տարի երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 6 միլիարդ եվրո: Իլհամ ալիևը նշել է, որ Ադրբեջանի էներգետիկ հատվածում և Ադրբեջանի կողմից նրա սահմաններից դուրս իրականացվող նախագծերի շրջանակներում իտալական ընկերությունների հետ ստորագրված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 10 մլրդ դոլար: Ոչ նավթային հատվածում այդ ցուցանիշը կազմում է մոտավորապես 700 մլն դոլար: Կողմերը քննարկել են նաև հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը: Ընդգծվել է, որ Իտալիան և Ադրբեջանը աջակցում են միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարցերում: Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել իր իտալացի գործընկերոջը՝ այս հարցում Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանն աջակցելու համար:

«Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման հետ կապված կոնկրետ քայլերին՝ ապա Հայաստանը հանդես է գալիս շատ հիասթափեցնող, իրարամերժ և հակասական հայտարարություններով: Մի անգամ Հայաստանի ղեկավարը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է: Հետո ասաց, որ Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է: Ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը չեն արտացոլում իրականությունը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է: Այդ մասին վկայում են պատմությունը, միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ճանաչվում և ընդունվում է ողջ աշխարհի կողմից:  Դրա համար էլ այս հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես միջազգային իրավունքի նորմերի և  սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ իտալական ընկերություններն առաջիկա տարիներին ակտիվ գործունեություն կծավալեն Ադրբեջանում: Իտալիայում ծրագրվում է բացել Ադրբեջանի մշակութային կենտրոն: Մի քանի տարի առաջ «Վիլլա Բորգեզե» զբոսայգում կանգնեցվել է ադրբեջանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջևիի հուշարձանը: Կողմերը շատ բեղմնավոր համագործակցություն են հաստատել կրթության ոլորտում: Ներկայումս իտալական ԲՈՒՀ-երում ուսում է ստանում ավելի քան 1500 ադրբեջանցի ուսանող: Ինչ վերաբերում է էներգետիկ ոլորտին՝ Ադրբեջանը Իտալիա հում նավթի հիմնական մատակարարն է և բավարարում է այդ երկրի պահանջարկի 17 տոկոսը: Արդեն 15 տարի է Ադրբեջանը հում նավթ է մատակարարում Իտալիա և այս ընթացքում մատակարարումների հետ կապված որևէ խնդիր չի առաջացել: Այլ կերպ ասաց՝ Ադրբեջանն իրեն դրսևորել է որպես հուսալի գործընկեր:    

 


Create Account



Log In Your Account