Feb 21 2020 12:04
Banovsha Shahaliyeva
Views: 34

Ադրբեջանի Առողջապահության նախարարության և Բժշկական ապահովագրության պետական գործակալության մամուլի ծառայությունները տեղեկատվություն են տրամադրել Չինաստանից ժամանած Ադրբեջանի քաղաքացիների հետ կապված: Հայտնի են   դարձել  Կլինիկական բժշկական կենտրոնում գտնվող՝ 1997 թվականին ծնված և  Չինաստանի Գուանչժոու քաղաքում սովորող  երկու ուսանողների՝  լաբորատոր թեստերի արդյունքները:  Նրանց մոտ  որևէ հիվանդություն չի հայտնաբերել և օրվա ընթացքում նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից:  

Մինչդեռ,  Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է  2 հազար 236-ի,  ապաքինվել է 18 հազար 264 հոգի:  Այս մասին հայտնել են   ՉԺՀ-ի առողջապահության հարցերով Պետական կոմիտեից: Կոմիտեի տվյալներով, մեկ օրվա ընթացքում   կորոնավիրուսից մահացության 118 դեպք է  գրանցվել,  2 հազար  109 մարդ դուրս է գրվել  հիվանդանոցից:  Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված  հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 75.4 հազար:


Create Account



Log In Your Account