Feb 21 2020 12:26
Banovsha Shahaliyeva
Views: 40

Հայաստանի Կառավարության շենքի դիմաց կրկին լարված վիճակ է տիրել: Հայկական բանակում խաղաղ պայմաններում իրենց իսկ ծառայակիցների կողմից սպանված հայ զինվորների ծնողները, որոնք երկար տարիներ պայքարում են իրենց զինվոր որդիների մահվան հանգամանքները պարզելու համար, բողոքի ակցիա են անցկացրել: Նրանք պահանջում են իրենց որդիների մահվան հանգամանքները արդար քննվեն:

Կին .«Մեզ պետք չի ուղղակի մեզ ընդունեն: Պետք չի ընդունեք: Կարաք չընդունեք, բայց էս գործերին արդար լուծում տաք: Էս հանցագործներին պատժեք: Ինչքան կարելիյա: 45 օրում 13 զինվոր, էդքանը մենք  գիտենք, բա էն, որ մենք չգիտենք: Մեր էրեխեքին բանակ ենք ուղարկում, թե բարդակ: Ժողովուրդը որ ասի՝ չենք տալիս մեր էրեխեքին բանակ: Ինչքան կարելիյա»:

Կին.«Ոչ մի անգամ թող չասեն, դրանց հեղինակների, պարագլուխները իրանց գեներալներն են, հրամանատարները: Էն հանցախումբը, որը պաշտպանումա անասուն գեներալին, նրանք ապրելու իրավունք չունեն: Նրանց էրեխեքին պտի բանակում սպանեն, ուղարկեն»:

Կին .«Թող իրանց աֆիցեռներին դաստիարակեն: Այ դրա համար էլ մեր բանակը երբեք բանակ չի դառնա: Առանց աֆիցեռների ոչինչ չի արվում:Բանակը զինվորի օրգանների վրայա աշխատում: Ուրա իմ Արտուրի երիկամները: Ես 9 տարի շարունակ ասում եմ»:

Որդեկորույս ծնողները վաղուց պետք է իրենց հարցերի պատասխանները ստացած լինեին, իսկ մեղավորները պետք է պատժված լինեին: Սակայն ապարդյուն: Տարիներ շարունակ հայկական բանակում կատարվող սպանությունները որակվում են որպես ինքնասպանություններ, և այդ գործերը այդպես էլ չեն բացահայտվում: Քննությունն ու մահացած զինվորների հարազատներն էլ միշտ ապացուցում են, որ  զինվորները ինքնասպան չեն լինում, այլ սպանվում են ոչ կանոնադրական հարաբերությունների և բանակում տիրող ամենաթողության՝ սեփական սպաների ու ծառայակիցների կողմից հարձակումների, ծեծի և ստորացումների հետևանքով: 


Create Account



Log In Your Account