Feb 24 2020 12:12
Banovsha Shahaliyeva
Views: 345

Հայաստանի մարզերում ու գյուղերում վիճակը մնում է ծանր ու աղետալի: Առաջընթաց չկա ոչ մի ոլորտում, մտահոգիչ է նաև դպրոցների շենքային վիճակը: Այսօր էլ երեխաները սովորում են կիսախարխուլ ու կիսավեր դպրոցներում, որոնցում չկա ոչ ճաշարան, ոչ մարզադահլիճ, ոչ գրադարան, ոչ էլ լաբորատորիա: Կիսախարխուլ դպրոցում են սովորում Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի երեխաները,- գրում է aravot.am-ը:

Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ և նախկինում և ներկայումս բազմիցս բարձրաձայնել են դպրոցի շենքի օրհասական վիճակի մասին: Նրա խոսքով, նախկինում խոստացել են ու ոչինչ չեն արել, այժմ «դաբրոն տվել են կառավարությունն ու մարզպետը»:

Դպրոցի կառավարման խորհրդի անդամ Վանո Կարապետյանն իր պարտքն է համարում անընդհատ դպրոցի խնդրով դիմել տարբեր ատյանների ու գրառումներ կատարել ֆեյսբուքի իր էջում: Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ դպրոցը կառուցվել է 1933-1936թթ և 1981 թվականից առայսօր այն չի վերանորոգվել։ Դպրոցի թերբեռնվածության պատճառը շենքային պայմաններն են: Դպրոցի հարցը որևէ պատկան կառույցի չի հետաքրքրում, չնայած այն բանին, որ 2005 թվականից մինչ օրս հարցը բարձրացնում են։

Նշենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխություններն էլ չհանեցին երկիրը ծանր վիճակից: Երկրի վարչապետի կարգադրությամբ փակվում են բազմաթիվ աշխատատեղեր, ինչի պատճառով հազարավոր մարդիկ զրկվում են մի կտոր հացի փող վաստակելու հնարավորությունից, երեխաներն էլ կրթություն են ստանում կիսախարխուլ ու կիսավեր դպրոցներում: Բոլորովին այլ վիճակ է տիրում Ադրբեջանում: Նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում երկրում նոր աշխատատեղերի բացման, բնակչության սոցիալական կյանքի բարելավման համար: Բազմաթիվ դպրոցներ են վերանորոգվել ու նոր դպրոցներ են կառուցվել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի բոլոր մարզերում, ինչը երկրի ղեկավարի կողմից՝ երիտասարդ սերնդին կրթության ու փայլուն ապագայի ապահովման   հարցում ձեռնարկված կարևոր քայլերից է:


Create Account



Log In Your Account