Feb 25 2020 17:28
Banovsha Shahaliyeva
Views: 34

"Ընթացիկ տարվա փետրվարի 24-ին, Ադրբեջանի Գազախի շրջանի Գուշչու Այրըմ գյուղի ուղղությամբ Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հերթական կոպիտ խախտման արդյունքում` զոհվել է մեր սահմանապահ զինծառայող Վելիև Իբրահիմ Ալեմշահ օղլուն: Ուզում ենք նշել, որ արյունալի դեպքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանին":

Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:

«Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի երկարատև խախտումը՝ ինչպես երկու երկրների պետական սահմանում, այնպես էլ երկու երկրների զորքերի շփման գծում, ինչպես նաև ադրբեջանցի զինծառայողների և քաղաքացիական անձանց գնդակոծումը, ակնհայտորեն ցույց է տալիս՝ այդ երկրի ղեկավարության՝ զավթողական քաղաքականությունը և «հեղափոխական» նախաձեռնությունների իրական էությունը: Այս նպատակադրված սպանությամբ՝ հայկական կողմը մեկ անգամ ևս բացահայտորեն հաստատում է, որ հենց նա է հանդիսանում օկուպանտ և Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված մարիոնետային վարչակարգի հետևում թաքնվելու փորձերը բացարձակապես անհիմն են»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:

Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նախօրեին տեղի ունեցած միջադեպը հանդիսանում է՝ Հայաստանի ևս մեկ նողկալի և ստոր փորձը՝ համաշխարհային հանրության ուշադրությունը շեղելու իր կեղտոտ արարքներից:

Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները պաշտպանող Պետական սահմանապահ ծառայության զինվորի սպանությունը հանցագործություն է, և այս արյունալի հանցագործության համար պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի վրա, ասվում է՝ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ:


Create Account



Log In Your Account