Feb 25 2020 17:53
Banovsha Shahaliyeva
Views: 29

Այսօր կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դիմավորման պաշտոնական արարողությունը, ով ժամանել է Ադրբեջան: Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին:

Թուրքիայի նախագահը ողջունել է ադրբեջանցի զինվորներին:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահների դեմ առ դեմ հանդիպումը: 

Հետո տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի  8-րդ նիստը, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

«Այսօր դեմ առ դեն հանդիպման ժամանակ քննարկեցինք թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերությունների մի շարք ուղղություններ: Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր երկրների միջև առկա կապերը կրում են ռազմավարական բնույթ: Նախորդ տարին շատ արդյունավետ էր թուրք-ադրբեջանական հարաբերությունների համար:  Վստահ եմ, որ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի  այսօրվա նիստը կնպաստի մեր կապերի հետագա զարգացմանը»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

«Թող Ալլահը լուսավորի երեկ Շեհիդ դարձած մեր ադրբեջանցի եղբոր՝ Իբրահիմի հոգին: Անցած տարի իմ եղբայր, նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Մենք՝ որպես Թուրքիա, մեր ստորագրությունն ենք դնում այդ հայտարարության տակ»,-ասել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:


Create Account



Log In Your Account