Feb 26 2020 13:08
Gulyaz Shirinova
Views: 25

Մոսկվայի հանդուրժողականության կենտրոնի և Եվրոպական թանգարանի դահլիճում՝ դիվանագիտական կորպուսի, հասարակական կազմակերպությունների, ազգային միավորումների ներկայացուցիչները հավաքվել են  հարգելու՝ ադրբեջանական Խոջալու քաղաքում տեղի  ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակը: Հիշատակման երեկոն կազմակերպվել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան,  Հեյդար Ալիևի Հիմնադրամի  և ադրբեջանական АМОР երիտասարդական միավորման  կազմակերպչական աջակցությամբ:  Միջոցառման մասնակիցներին դիմել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Դիվանագետը կոչ է արել համաշխարհային հանրությանը համախմբել բոլոր ջանքերը՝ նոր սարսափելի հանցագործությունները կանխելու համար:

«Հենց այդ նպատակով Հեյդար Ալիևի Հիմնադրամի փոխնախագահ և Ռուսաստանում ադրբեջանական երիտասարդական կազմակերպության նախագահ Լեյլա Ալիևայի նախաձեռնությամբ Ադրբեջանում ստեղծվել է. «Արդարություն Խոջալուին» շարժումը: Եվ այդ շարժումն իր շուրջն է  համախմբել  ողջ աշխարհի 100 հազարավոր երիտասարդների: Նրանց առաքելությունը կայանում է  Խոջալուի ցեղասպանության մասին ճշմարտությունը տարբեր երկրների քաղաքացիներին հասցնելու  մեջ»,-ասել է  

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:

Խաղաղ բնակչության  սպանության հարցում   ոչ մի արդարացում չի կարող լինել, երբեք, ոչ մի տեղ և որևէ պայմաններում», - հայտնել է քաղաքագետ և ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն:

«Կարծում եմ, որ նման ողբերգությունները բացառելու համար  անհրաժեշտ է Ադրբեջանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան դատել և պատասխանատվության ենթարկել  մեղավորներին»,-ասել է  

ռազմական փորձագետ (ՌԴ) Իգոր Կորոտչենկոն:

Խոջալուի ցեղասպանությունը՝ ազգային հողի վրա կանխամտածված կերպով կազմակերպված ցեղասպանություն   է», -հավելել է քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանում Ադրբեջանի բարեկամների   խմբի համակարգող Սերգեյ Մարկովը ընդգծելով, որ առկա են  այդ արյունոտ ոճրագործության կազմակերպիչների հետ բազմաթիվ հարցազրույցներ:

«Արդարությունըկվերականգնվի այն դեպքում, երբ Խոջալիում զոհված մարդկանց  ժառանգորդները հնարավորություն ունենան վերադառնալ իրենց հարազատ օջախներայսինքն  ադրբեջանցի հարկադիր վերաբնակները կարողանան   վերադառնալ Խոջալու և ապրել այնտեղ: Իմ կարծիքով, դա միևնույն ժամանակ նշանակում է  Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ , որը ճանաչվել է  և Ռուսաստանի, և ՄԱԿ-ի կողմից»,-ասել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի  տնօրեն (ՌԴ) Սերգեյ Մարկովը:

Միջոցառման մասնակիցների  վրա մեծ  տպավորություն է թողել  երկու ադրբեջանցի գրողներ՝ Լեյլա Բեգիմի և Գյունել Անարգըզըի ելույթները,  որոնք ներկայացրել են  «Ճիչ» խորագրով ժողովածուն, որում  զետեղված են   Ղարաբաղին նվիրված պատմվածքներ և սոնետներ:  Ժողովածուի  շնորհանդեսն անցկացվում է ողջ աշխարհում՝ «Արդարություն Խոջալուին» քարոզարշավի շրջանակներում: Հեղինակները Մոսկվա են ժամանել Իսրայելից, որտեղ նախագահական անտառում տեղակայված «Խոջալու 613» պուրակում  ներկայացրել են «Ճիչ» ժողովածուն: Այստեղ ադրբեջանական քաղաքի  անմեղ զոհերի հիշատակին նվիրված  613 ծառ է տնկվել:


Create Account



Log In Your Account