Feb 26 2020 13:12
Gulyaz Shirinova
Views: 35

«Հայերի կողմից ոչնչացված Խոջալու քաղաքի բնակիչների մեծ մասը այժմ տեղավորվել են «Ներքին Աղջաքենդ» ավանում: Այստեղ ավելի քան 500 տուն է կառուցվել հարկադիր վերաբնակների ընտանիքների համար, այժմ ավանում բնակվում է ավելի քան 2600 քաղաքացի: Ավանի կենտրոնում Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է կանգնեցվել»,-ասել է  թղթակից Շեմիստան Մամեդովը:

«Այստեղ զգացվում է՝ իր ժամանակին հայրենի Ղարաբաղի լանջերին բարգավաճող Խոջալուի ոգին», - ասում են Աղջակենդի բնակիչները: Կորստի և զրկանքների ցավը զգում են գրեթե յուրաքանչյուր տանը: Ցեղասպանությունը վերապրած վկաները արդեն 28 տարի իրենց հիշողության մեջ պահում են այդ սարսափելի գիշերը: Հայ հրոսակները Խոջալուի բնակիչ Էլմիրա Ալլահվերդիևայից խլեցին նրա ամբողջ ընտանիքը:

«Իմ կրտսեր որդին այդ ժամանակ սովորում էր 10-րդ դասարանում: Չնայած պատանի տարիքին, իմ Էլգիզը մինչև վերջ պայքարեց իր Հայրենիքի համար: Նրա  դասարանում տղաները խոստացել  էի միմյանց, որ նրանք երբեք չեն լքի Խոջալուն: Նրանք պահեցին իրենց խոստումը ... Բոլոր յոթ դպրոցականները սպանվեցին հայերի կողմից»,-ասել է

Խոջալուի ցեղասպանության ականատես Էլմիրա Ալլահվերդիևան:

Տղայի դին այդպես էլ չհայտնաբերվեց: Էլմիրա Ալլահվերդիևայի զարմուհին՝ 4-ամյա Լալան նույնպես դարձավ հայ ֆաշիստների զոհը: Երեխայի աչքերի առաջ նախ գնդակահարեցին  մորը, իսկ հետո նաև նրան: Հարյուրավոր սարսափելի պատմություններ կարելի է լսել ականատեսներից:

 

«Իմ տղան այն ժամանակ ուսանող էր: Տեղեկանալով հարազատ հողում տիրող լարված իրավիճակի մասին, նա թողեց ուսումը և վերադարձավ Խոջալու: Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը նա վիրավոր ադրբեջանցիներին ուղեկցում էր Աղդամ, բայց նրանք ծուղակն ընկան: Հայ գրոհայինները  գերի վերցրեցին իմ որդուն: Ես նրա մահվան մասին ոչ մի լուր չստացա: Մարդը չի կարող ապրել առանց հավատի: Ես ամեն օր սպասում եմ նրա վերադարձին»,-ասել է  Խոջալուի ցեղասպանության ականատես Վելիեդդին Գուլիևը:

Աղջաքենդի այս փողոցը կոչվում է Լիդիցե: Այն կորուստների և տառապանքների խորհրդանիշ է, որի միջով անցել են ադրբեջանական Խոջալու և  չեխական ավանի բնակիչները:

«Նման ողբերգական ճակատագիր: Հենց սա է կապել Խոջալուի և չեխական Լիդիցեի բնակիչներին: 1942 թվականին գերմանական ֆաշիստների կողմից կատարված վայրագությունները՝ 50 տարի անց, հայերի կողմից կրկնվել են Ադրբեջանի Խոջալու քաղաքում: Այստեղ, Աղջակենդ ավանում կանգնեցվել է նաև այդ ողբերգության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, իսկ Լիդիցեում փողոցներից մեկին տրվել է Խոջալու  անունը»,-նշել է է  թղթակից Շեմիստան Մամեդովը:

 


Create Account



Log In Your Account