Feb 26 2020 13:14
Gulyaz Shirinova
Views: 29

Խոջալուի ցեղասպանութան ժամանակ գերեվարվածները մշտապես դաժանությունների ու կտտանքների են ենթարկվել հայ դահիճների կողմից: Գազազած հայ  հրոսակները չէին խնայում ոչ ծերերին, ոչ կանանց, ոչ էլ երեխաներին: Նրանք  պոկում էին մարդկանց գլխի կաշին, կենդանի թաղում և այրում էին մարդկանց դիակները:

 «Ինձ խոշտանգում էին 6 ամյա որդուս աչքերի առաջ: Երբ նա սկսեց գոռալ և լաց լինել, հայերը նրան էլ սկսեցին ծեծել: Ստիպում էին  ժամերով կանգնել մի ոտքի վրա՝ սպառնալով, որ կկրակեն: Հայերը կոտրեցին քիթս, կողոսկրերս, մատներս, այրեցին ձեռքերս, կտրեցին  գերիների ոտքերի մատները: Ասում էին, եթե այս հողը ձերն է՝ կերեք այն: Եվ ստիպում էին մեզ այն անել: Մեզ հետ մի ուսուցիչ կար: Նրան ստիպում էին, որպեսզի ասի, որ Ղարաբաղը պատկանում է հայերին: Երբ նա հրաժարվեց՝ հայերը դանակով հարվածներ հասցրին նրա կոկորդին: Դրա համար էլ նրանք սպանեցին եղբորս՝ Ֆաիկին, իսկ մյուս եղբայրս՝ Նամիկը անհայտ կորավ»,-ասել է  Խոջալուի ցեղասպանության ականատես Յաշար Ալիմամեդովը:

Խոջալուի օկուպացիայի ժամանակ իր   4  երեխաների հետ գերի է ընկել  նաև մեսխեթի-թուրք Մեհրիբան Բեքիրովան:  Նրանց չի հաջողվել լքել քաղաքը և թաքնվել են  իրենց տան նկուղում: Խոջալուի դեպքերից մի քանի օր առաջ, ծնվել էր կնոջ 3-րդ աղջիկը:

 «Իմ մեկուկես տարեկան երեխան վիրավորվել էր նկուղում նետված նռնակի պայթյունից: Մեզ տարան  Խանկենդի, որտեղ պահում էին խոնավ ու մութ նկուղում: Ես  այնքան թույլ էի, որ նույնիսկ չէի նկատել, թե ինչպես էի ճանապարհին կորցել նորածին երեխայիս: Նրան գտել էր ռուս լրագրող Վիկտորիա Իվլևան, ով մի քանի ժամ անց  երեխայիս վերադարձրեց ինձ: Ամեն րոպե հայերը մտնում էին մեր խցիկ և  դաժան ծեծի ենթարկում մեզ: Մենք 67 հոգի էինք»,-ասել է  Խոջալուի ցեղասպանության ականատես Մեհրիբան Բեքիրովան:

Մեհրիբանի խոսքով   նրանց ծեծում էին ինքնաձիգի կոթով, տանջում էին, ուզում էին իմանալ իր ամուսնու տեղը:

 «Մեր տունը այրելուց առաջ հայերը խուզարկեցին այն: Գտան մեր հարսանեկան լուսանկարը և ամուսնուս ոստիկանի վկայականը: Ես ասացի, որ նա շինարար է եղել: Դրա համար նրանք  սկսեցին ինձ ծեծել, ականջիս մեկը խլացավ:   10 սարսափելի օր անցկացրեցի գերության մեջ: Ամեն օր մեզ գազանաբար ծեծում էին, բռնաբարում էին կանանց, կտտանքների էին ենթարկում հղիներին: Հետո իմացա, որ հայերը սպանել են ամուսնուս»,-նշել է Մեհրիբան Բեքիրովան:

Գերեվարվածներից շատերը գնդակահարվել են, շատերն էլ չդիմանալով  մշտական տանջանքներին ու ծեծին՝ մահացել:

«Հորեղբորս՝ Հուսեյն Ազիզովին հայերը գերության մեջ պահեցին 5 օր: Նա գերությունից ազատվեց շատ ծանր վիճակում: Հայ դահիճները հորրեղբորս կապել էին բեռնատար մեքենային և այնքան էին նրան քարշ տվել գետն վրայով, որ հագուստը ամբողջովին մաշվել էր: Նրա աչքերը հանել էին: Բոլոր այդ տանջանքներից առաջ  ստիպել էին  հանել իր ատամները»,-ասել է  Խոջալուի ցեղասպանության ականատես Զանուրա Սալիմովան:

Այդ արյունալի գիշերը գերի են վերցվել Խոջալուի 1275 խաղաղ բնակիչներ, որոնք ենթարկվել են դաժանությունների ու կտտանքների: Նրանց թվում են եղել ծերեր, կանայք ու երեխաներ: Խոջալիում հայ ազգայնամոլների կողմից ադրբեջանցիների հանդեպ  իրականացված ցեղասպանությունը՝ էթնիկ ատելության հողի վրա կատարված հանցագործություն է:


Create Account



Log In Your Account