Feb 28 2020 12:24
Banovsha Shahaliyeva
Views: 317

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ Իդլիբում թուրք զինծառայողների զոհվելու կապակցությամբ: Ցավակցական ուղերձի տեքստը հրապարակվել է նախարարության Twitter-ի էջում: «Մենք խորապես վշտացած ենք Իդլիբում թուրք զինվորների զոհվելու մասին լուրից: Մենք ցավակցում ենք զոհված զինծառայողների ընտանիքներին և Թուրքիայի ողջ ժողովրդին»:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում,  Իդլիբ քաղաքում՝ ավիահարվածի հետևանքով զոհվել են մի քանի և վիրավորվել  տասնյակ թուրք զինծառայողներ:

 


Create Account



Log In Your Account