Feb 28 2020 12:14
Banovsha Shahaliyeva
Views: 346

Ադրբեջանցի Լյաման Սեիդովան դարձել է Շվեյցարիայի Ժնևի կոնսերվատորիայի ամենաերիտասարդ ուսանողը: Դրանից առաջ Լյամանը սովորել է Բաքվում՝ Գեորգի Շարոևի անվան թիվ 35 մանկական երաժշտական դպրոցում: Սակայն մեկ մրցույթը փոխեց ամեն ինչ:

«Ես շատ եմ սիրում երաժշտությունը: Հիմնականն այն է, որ դա լինի երաժշտություն: Մայրիկիս  հետ երեկոները հաճախ ենք լսում մեր ազգային ադրբեջանական երաժշտություն: Ինձ շատ է դուր գալիս այն: Ես սիրում եմ ամեն տեսակի երաժշտություն»,-ասել է Ժնևի կոնսերվատորիայի ուսանողուհի  Լյաման Սեիդովան:

Լամանը 11 տարեկանում արդեն դարձել է՝ Թուրքիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և մյուս երկրներում անցկացված միջազգային մրցույթների դափնեկիր: Այսպիսով, մեկ մրցույթը կարևոր դեր խաղաց՝ Բաքվի երաժշտական դպրոցի աշակերտուհու ճակատագրում: Չնայած իր պատանեկան տարիքին, Լյամանը շատ լավ է գիտակցում ողջ պատասխանատվությունը:

«Ես սիրում եմ մասնակցել մրցույթներին. Դա հետաքրքիր է և ինչ-որ տեղ  հուզիչ: Ես կցանկանայի դառնալ պրոֆեսիոնալ դաշնակահար և արժանապատվորեն ներկայացնել Ադրբեջանը մեծ բեմերում: Ես ուզում եմ ոչ միայն նվագել, այլև լավ նվագել և հաճույք ստանալ դրանից»,-ասել է Լյաման Սեիդովան:


Create Account



Log In Your Account