Mar 03 2020 12:21
Gulyaz Shirinova
Views: 322

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան՝ Ադրբեջանի Մարմնամարզության ֆեդերացիային ճանաչել է որպես 2019 թվականի  լավագույն ազգային ֆեդերացիա: Այսպիսով, արդեն երրորդ տարին անընդմեջ Ադրբեջանը՝ ողջ աշխարհի մարմնամարզական մրցումների կազմակերպիչների շարքում նվաճում է առաջին տեղը:  Անցյալ տարի Ադրբեջանի Մարմնամարզության ֆեդերացիան Բաքվում անցկացրեց գեղարվեստական մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի առաջնությունները, աերոբիկայի Եվրոպայի առաջնությունը, գեղարվեստական մարմնամարզության, թամպլինգի և բատուտի վրա ցատկ  մարզաձևի աշխարհի գավաթների փուլերը:

Մարմնամարզության ազգային ֆեդերացիան մտադիր չէ նահանջել  իր դիրքերից:  Ընթացիկ  տարվա փետրվարին Բաքվում անցկացվեց թամպլինգի և բատուտի վրա ցատկ   մարմնամարզության  աշխարհի գավաթի առաջին փուլը: Այսօր երկրում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները մարմնամարզության զարգացման համար», - CBC- ին տված հարցազրույցում ընդգծել է Ադրբեջանի Մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նուրլանա Մամեդզադեն:


Create Account



Log In Your Account