Mar 03 2020 12:22
Gulyaz Shirinova
Views: 359

Վայրի բնության համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է մարտի 3-ին, նպատակ ունի վայրի բնության՝ կենդանական ու բուսական աշխարհի վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ապահովել հանրության շրջանում և անդրադառնալ «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի կարևոր դերակատարմանը վայրի բնության պահպանման հարցում՝ այս և ապագա սերունդների համար: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ վերջին 40 տարում վայրի կենդանիների թվաքանակը կրճատվել է 60 տոկոսով:

Ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, այստեղ իրավիճակը համեմատաբար նորմալ է: Մի շարք նախագծեր են իրականացվում բիոբազմազանության պահպանման ուղղությամբ: 

«Կովկասյան տարածաշրջանում գտնվող երկրներում մեծ աշխատանքներ են տարվում ոչ միայն վայրի բնության պահպանման, այլև վերականգնման համար: Օրինակ, Վրաստանն ու Ադրբեջանը հաջող քայլեր են ձեռնարկել ջեյրանների վերարտադրության ուղղությամբ: Վրաստանում այդ կենդանիները գրեթե վերացել էին: Ադրբեջանը Վրաստանին փոխանցեց 3 00  ջեյրան, որոնք հիմա բազմանում են»,-ասել է 

ՎԲՀՀ-Ի Կովկասյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գեորգի Սանադիրաձեն:

Կովկասի տարածաշրջանում ամենահարուստ բնություն ունեցող երկիրն Ադրբեջանն է: Այստեղ ապրում է կենդանիների ավելի քան 1000 տեսակ: Հեյդար Ալիևի Հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևայի կողմից հիմնված İDEA Հասարակական կազմակերպությունը այս ուղղությամբ մեծ թվով նախագծեր է իրականացնում: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում մեծ ուշադրություն է հատկացվում հազվագյուտ կենդանատեսակների պահպանմանը, իրականացվում են բնապահպանական ծրագրեր, որոնց թվում կարելի է նշել ջեյրանների և բիզոնների բազմացման ծրագրերը: 

«Ներկա դրությամբ մեր երկրում ազգային պարկերի և արգելոցների ընդհանուր մակերեսը կազմում է 893 հազար հեկտար:  Դրանք հատուկ պահպանվող բնական տարածքներ են և կազմում են երկրի ընդհանուր տարածքի 10 տոկոսը:  Դա բավականին բարձր ցուցանիշ է»,-ասել է 

ԱՀ բնապահպանության նախարարության աշխատակից Հիքմեթ Ալիզադեն:

Ազգային պարկերի և արգելոցների ստեղծումը Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ կենդանիների պահպանման ամենաարդյունավետ միջոցներից է: Վայրի բնության համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր Ադրբեջանի ազգային պարկերում և արգելոցներում հայտարարվել է բաց դռների օր:


Create Account



Log In Your Account