Mar 05 2020 12:39
Gulyaz Shirinova
Views: 338

Ադրբեջանի Նախարարների կաբինետին առընթեր Օպերատիվ շտաբը հրապարակել է՝ կորոնավիրուսի հետ կապված հերթական տեղեկատվությունը: Ապահովվում է Իրանի տարածքում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների  վերադարձը երկիր: Այս կապակցությամբ՝  գրանցվում են Ադրբեջանի քաղաքացիների դիմումները Թեհրանում գտնվող Բաքվի դեսպանատան կամ Թեբրիզում գործող հյուպատոսության թեժ գիծ:  Քաղաքացիների վերադարձման գործընթացն իրականացվում է սահմանային անցակետերի  հատուկ միջանցքի միջոցով՝ նախապես որոշված  ժամանակահատվածում: Այս նպատակով Իրանից ժամանած  քաղաքացիները «Աստարա» սահմանային անցակետում տեղավորվում են հատուկ հատկացված գոտում, ապահովվում են բոլոր անհրաժեշտ պայմաններով: Ըստ սահմանված ժամանակացույցի, 276 մարդ անցել է Ադրբեջանի տարածք և հատուկ տրանսպորտային միջոցներով տեղափոխվել կարանտինի գոտիներ: Նշենք, որ Իրանից ժամանող Ադրբեջանի քաղաքացիները կարանտինում պետք է գտնվեն 14-ից մինչև 29 օր: Բոլոր քաղաքացիներից պահանջվում է  պահպանել կարանտինի ռեժիմը: Բացի դրանից,  ախտահանման աշխատանքներ են իրականացվում է կրթական հաստատություններում, մետրոյում և մարդաշատ  վայրերում: Մինչդեռ, Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված մարդկանց 65 տոկոսն արդեն բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Ինչպես հայտնում են զանգվածային լրատվամիջոցները, այդ մասին վկայում են  ՉԺՀ-ի Առողջության հարցերով պետական կոմիտեի տվյալները:

Չինաստանում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է, վերջին  24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է համաճարակով վարակման 139 նոր դեպք, իսկ Հուբեյի նահանգի սահմաններից  դուրս գրանցվել է 5 դեպք:

Անցած մեկ օրվա ընթացքում  Հուբեյ նահանգում գրանցվել է 31 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, հիվանդությունը  Չինաստանում 3012 մարդու  կյանք է  խլել:


Create Account



Log In Your Account