Mar 06 2020 12:25
Gulyaz Shirinova
Views: 570

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի, հայտնում է Ադրբեջանի նախարարների կաբինետին առընթեր  գործող Օպերատիվ շտաբը: Ավելի վաղ Ադրբեջանում գրանցվել էր  կորոնավիրուսով վարակման երեք դեպք, վարակվածներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է: Երկրում շարունակվում են  ախտահանման աշխատանքները: Մինչդեռ, 2019 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են՝  Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին:  Մասնագետները հաստատել են, որ հիվանդության հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այդ բռնկումը ճանաչեց,  որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ և հիվանդությանը տվեց՝ COVID-19 պաշտոնական անվանումը:

Չինաստանում համաճարակով վարակվածների թիվը գերազանցել է 80 հազարը, մահացել է 3012 մարդ, ավելի քան 52 հազար հոգի բուժվել է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով, ՉԺՀ-ի սահմաններից  դուրս վարակվածների թիվը 76 երկրում գերազանցել է 12,5 հազարը, որի արդյունքում մահացել է 214 մարդ:


Create Account



Log In Your Account