Mar 09 2020 13:06
Banovsha Shahaliyeva
Views: 333

Թոֆիգ Մուսաևը խառը մենամարտում Ադրբեջանի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է: Նա ծնվել է 1989 թվականին, սպորտով սկսել է զբաղվել 12 տարեկանից: Սկզբում նա իրեն փորձել է կարատեում: Թոֆիգ Մուսաևը հանդիսանում է ուշույի աշխարհի առաջնության հաղթող: Մարզիկները խառը մենամարտ անցում են կատարում տարբեր մարզաձևերից: Թոֆիգը ձեռամարտից տեղափոխվել է խառը մենամարտ: Թոֆիգի առավել ցայտուն հաղթանակներից մեկը հանդիսանում է՝ Ռիզին  հեղինակավոր գրան-պրիի եզրափակիչ փուլում տարած հաղթանակը: Նա դարձել է  թեթև քաշային կարգում չեմպիոն: Եզրափակիչ մարտում Թոֆիգ Մուսաևը, չնայած ձեռքից ստացված վնասվածքին, պարտության է մատնել Պատրիկ Ֆրեյրին: Դրանից առաջ, կիսաեզրափակիչ դիմակայությունում նա հաղթել է ոչ պակաս ահեղ հակառակորդին՝ Ջոնի Քեյսին: Եզրափակչում տարած հաղթանակը՝ Թոֆիգի համար  դարձել է խառը մենամարտում թվով 18-րդ հաղթանակը: Այժմ ըմբիշը պատրաստվում է  հաջորդ մարտին:

«Ես հաջորդ մենամարտը կանցկացնեմ ապրիլին: Իմ մրցակիցը կլինի Բրազիլիան ներկայացնող Լուիս Գուստավոն: Այժմ մենք գնում ենք նախապատրաստական ​​հավաքների: Դրանք տեղի կունենան Դաղստանում երեք շաբաթվա ընթացքում: Դրանից հետո մենք կզբաղվենք քաշով և որից հետո  միայն կմեկնենք Ճապոնիա»,-ասել է  խառը մարտարվեստի ադրբեջանցի մարզիկ Թոֆիգ Մուսաևը:

Այն ամենը, ինչին, նա հասել է, Թոֆիգ Մուսաևը պարտական ​​է եռանդուն մարզումներին, ռեժիմի պահպանմանը, իրեն ֆորմայում պահելու ունակությանը և հաղթելու կամքին: Նա ունի իր մարտական ​​ոճը, բայց, չնայած դրան, Թոֆիգը միշտ հետևում է մարտական արվեստի  հայտնի վարպետներին:

«Ես միշտ աշխատում էի հետևել պատմություն գրող մարզիկներին: Դա Մայք Թայսոնն է, Մուհամմադ Ալին: Ինձ միշտ հետաքրքրում էին նրանց ապրելակերպը, նրանց հնարքները: Կան շատ մարզիկներ, որոնց մենք հետևում ենք: Դա Քոնոր Մաքգրեգորն է, Ջասթին Գեյգը, Հաբիբ Նուրմագոմեդովը: Նրանց ոճը շատ մոտ է մեր ոճին»,-ասել է Թոֆիգ Մուսաևը:

Թոֆիգ Մուսաևը շահագրգռված է՝ ոգևորել երիտասարդ սերնդին հաջողության հասնելու, որը հետագայում նույնպես այլ մարզաձևերից անցում է կատարելու խառը մենամարտին, իր հաղթանակով ուրախացնելու է հանդիսատեսին:

 


Create Account



Log In Your Account